ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
- Հաշվապահական հաշվառման վարում ՀԾ համակարգով, անհրաժեշտ ֆինանսական և հարկային հաշվետվությունների ժամանակին կազմում և ներկայացում ՀՀ Հաշվապահական Հաշվառման և հարկային օրենսդրության նորմերի համաձայն;
- Աշխատավարձի հաշվարկ և համապատասխան հաշվապահական ձևակերպումներ ՀԾ համակարգում;
- Հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում ՀԾ համակարգում;
- Տարեկան գույքագրման վերահսկողություն;
- Կառավարչական հաշվետվությունների կազմում և ներկայացում ղեկավարությանը;
- Ստացված հաշիվների ստուգում, ստորագրում;
- Փոխանցումների հաստատում;
- Հաշիվների և գործընկերների համաձայնեցման իրականացում եռամսյակային և տարեկան կտրվածքով;
- Ֆինանսական աուդիտի գործընթացի վերահսկողություն, անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրում աուդիտ իրականացնող կազմակերպությանը, վերջինիս կողմից կազմված նախնական հաշվետվության վերստուգում;
- Ֆինանսական օգնականի կողմից կազմված պայմանագրերի ստուգում;
- Խորհրդատվության իրականացում ՀՕՖ-ի հիմնադրամներին;
- Աշխատակիցների ընդունման և ազատման գրանցման հայտերի ներկայացում;
- Տնօրենի կողմից տրված այլ առաջադրանքներ զբաղեցված պաշտոնի շրջանակներում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն ֆինանսական, հաշվապահական կամ տնտեսագիտական ոլորտում;
- Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 5 տարին որպես գլխավոր հաշվապահ;
- Անգլերեն և հայերեն լեզուների իմացություն;
- ՀԾ համակարգի իմացություն;
- MS Office իմացություն;
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ;
- Թիմի հետ աշխատելու կարողություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Համապատասխան թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել
info@far.am էլ. հասցեին՝ վերնագրում նշելով "Գլխավոր հաշվապահ":
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.