ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է Տվյալների կառավարման վարչության պետ, ով պատասխանատու կլինի Բանկի բիզնես վերլուծության, տվյալների կառավարման, որակի ապահովման, վերլուծական լուծումների և տվյալագիտության ոլորտների արդյունավետ ղեկավարման համար։ Վարչության պետը կապահովի արժանահավատ, միասնական և հասանելի տվյալների հիման վրա կառավարչական ու բիզնես արդյունավետ որոշումների ընդունումը։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Աշխատանքային պարտականություններ՝
• բանկի տվյալների կառավարման և բիզնես վերլուծության զարգացման մոտեցումների ու առաջնահերթությունների ձևավորում և իրականացում,
• բանկում օգտագործվող հիմնական տվյալների, հաշվետվությունների և ցուցանիշների միասնական սահմանումների, որակի և համադրելիության ապահովում,
• DWH-ի, data mart-երի, OLAP կառուցվածքների և այլ վերլուծական տվյալային լուծումների բիզնես պահանջների ձևավորման ու զարգացման համակարգում,
• տվյալային և վերլուծական նախագծերի իրականացման շրջանակում Բանկի ՏՏ ստորաբաժանումների, արտաքին մատակարարների և բիզնես ստորաբաժանումների միջև աշխատանքների համակարգում,
• տվյալների որակի վերահսկման, data lineage-ի, տվյալների բառարանի և ցուցանիշների հաշվարկման տրամաբանության կառավարման գործընթացների ապահովում,
• բիզնես ստորաբաժանումների վերլուծական և տվյալային պահանջների սպասարկման ղեկավարում՝ ապահովելով դրանց ժամանակին, ճշգրիտ և արդյունավետ իրականացումը,
• Power BI, Streamlit և այլ գործիքներով հաշվետվությունների, վահանակների և ինտերակտիվ վերլուծական լուծումների զարգացման ու ավտոմատացման խթանում,
• կրկնվող ձեռքով իրականացվող հաշվարկների ու հաշվետվությունների բացահայտում և դրանց ստանդարտացման ու ավտոմատացման նախաձեռնում,
• բիզնես խնդիրների լուծման համար վիճակագրական, մեքենայական ուսուցման (ML) և AI մոդելների կիրառման ղեկավարում,
• հաճախորդների սեգմենտավորման, churn, propensity, հաճախորդի արժեքի (CLV), վաճառքի և եկամուտների կանխատեսման, անոմալիաների հայտնաբերման և այլ մոդելների մշակման համակարգում,
• վերլուծական և մոդելավորման արդյունքների որակի, կայունության, կիրառելիության և բիզնես ազդեցության գնահատման ապահովում,
• բիզնես ստորաբաժանումների հետ համատեղ վերլուծական նախագծերի առաջնահերթությունների և ակնկալվող բիզնես արդյունքների սահմանում,
• վարչության կողմից տրամադրվող տվյալների, հաշվետվությունների, վերլուծությունների և մոդելների ճշգրտության ու ամբողջականության վերահսկում,
• վարչության թիմի ձևավորում, աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացում և գիտելիքների ու աշխատանքային մեթոդաբանությունների միասնական կիրառման ապահովում,
• ղեկավարությանը վարչության հիմնական արդյունքների, տվյալների որակի խնդիրների, վերլուծական բացահայտումների և զարգացման առաջարկությունների պարբերաբար ներկայացում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
Ներկայացվող պահանջներ՝
• բարձրագույն կրթություն (ֆինանսների, տնտեսագիտության, տվյալագիտության, կիրառական մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտում),
• բիզնես վերլուծության, BI-ի, տվյալների կառավարման կամ տվյալագիտության ոլորտում ղեկավար աշխատանքային փորձ,
• բանկային հիմնական գործընթացների և ֆինանսական ցուցանիշների լավ իմացություն,
• DWH, SQL, BI գործիքների և տվյալների կառավարման սկզբունքների լավ պատկերացում,
• վիճակագրական և մեքենայական ուսուցման մեթոդների կիրառման ընդհանուր պատկերացում,
• բիզնես պահանջները տվյալային և տեխնիկական խնդիրների վերածելու կարողություն,
• ուժեղ վերլուծական մտածողություն, նախագծերի և թիմերի կառավարման հմտություններ,
• տարբեր բիզնես և տեխնիկական ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցության և հաղորդակցության կարողություն։
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ՝ 
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)
cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Տվյալների կառավարման վարչության պետ»:
Խնդրում ենք ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք CareerCenter-ի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն։