ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
<<Գրանդ Քենդի>> ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում մարդկանց՝ համակարգչային օպերատորի թափուր հաստիքը զբաղեցնելու համար.
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
1.Մեծածախ/մանրածախս պատվերների հավաքում համակարգչային ծրագրով և ձևակերպում,
2.Արտադրանքի շրջանառության և իրացման վերաբերյալ հաշվետվությունների կազմում,
3.Նոր ապրանքների գների մուտքագրում համակարգչային ծրագրով և ապրանքների վերագնահատում,
4.Մանրամեծածախ առևտրի առաքիչների փաստաթղթերի սպասարկում,
5.Առաքիչների կողմից օրական վաճառքի արդյունքների ներկայացում վերադասին,
6.Պատվերների ընդունում, համակարգում և տրամադրում շուկայագետներին,
7.Օրվա ընթացքում եղած դեֆիցիտային ապրանքների ցուցակի պատրաստում,
8.Վաճառքի համար ոչ պիտանի ապրանքների վերադարձի ձևակերպում և մուտքագրում,
9.Ապրանքների անվանացանկի, գնացուցակների, հաշվետվությունների, պահանջագրերի, զեկուցագրերի, հաշիվ–ապրանքագրերի և այլ փաստաթղթերի պատրաստում համակարգչային պատկեր,
10.Առաքիչների կողմից օրական վաճառքի ձևակերպում և մնացորդի ավտոմատացված գործընթացի հսկում, երթուղիների փոփոխության աշխատանքներ ծրագրով,
11.Վերադասի կողմից տրված աշխատանքային ծառայությունների հետ կապված այլ ծառայողական առաջադրանքների կատարում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
1. Աշխատանքային փորձը ցանկաիլի է,
2. 1C ծրագրի իմացություն,
3.Պատասխանատվության զգացում,
4.Բարձրագույն կրթություն
5. Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն
6. Համակարգչային ծրագրերից օգտվելու գիտելիքներ
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Աշխատանքին դիմելու համար կարող եք ուղարկել 010-446334 կամ 010-446383 հեռախոսահամարներով, կամ ուղարկել ինքնակենսագրական էլ. հասցեին ՝
staff@grandcandy.amՀասցե՝ Հրանտ Վարդանյան 33, ք․ Երևան
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.