Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Կրթական և Շրջանավարտների Ծրագրերի Կրտսեր Մասնագետ
Դիտումների պատկերակ
Կազմակերպություն՝ Children of Armenia Charitable Fund
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 18 Սեպտեմբերի 2026

Կիսվել՝

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 


ՔՈ ԴԵՐԸ
Եթե դու նպատակասլաց, կազմակերպված, նախաձեռնող և հեշտ հաղորդակցվող մասնագետ ես, սիրում ես աշխատել երիտասարդների հետ, հետաքրքրված ես Հայաստանի համայնքների զարգացմամբ և կրթական ծրագրերով, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կրթական և շրջանավարտների ծրագրերի կրտսեր մասնագետի դերը հենց քեզ համար է։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

Ծրագրային բաղադրիչների հետ կապված աշխատանքներ
- Մասնակցել կրթական և շրջանավարտների ծրագրերի մոդելի մշակման և զարգացման աշխատանքներին։
- Մասնակցել կրթաթոշակների մրցույթի հայտարարման և իրականացման կազմակերպչական աշխատանքներին:
- Իրականացնել կրթաթոշակառուների ուսման վճարների փոխանցման կազմակերպչական աշխատանքները՝ ապահովելով կրթաթոշակառուների հետ ընթացիկ ամբողջական և պատշաճ հաղորդակցումը:
- Մասնակցել կրթաթոշակառուների համար աշխատունակության հմտությունների և անգլերենի զարգացման դասընթացների, մենթորության, կամավորության ու պրակտիկայի միջոցառումների մշակման և իրականացման աշխատանքներին:
- Մասնակցել կրթաթոշակառուների կողմից իրականացվող համայնքային ծրագրերի համակարգման աշխատանքներին, այդ թվում՝ ծրագրերի գաղափարների հավաքագրում, հետադարձ կապի ապահովում, գնահատում։

Տվյալների վարում և վերլուծություն
- Պարբերաբար թարմացնել և վարել կրթաթոշակառուների և շրջանավարտների տվյալների շտեմարանը։ Անհրաժեշտության դեպքում մասնակցել տվյալների շտեմարանների վերամշակման և նոր շտեմարանների ստեղծման աշխատանքներին։
- Տվյալների հիման վրա պատրաստել հաշվետվություններ, կատարել տվյալների մշակման և վերլուծական աշխատանքներ։
- Իրականացնել կրթաթոշակառուների շրջանում հարցումներ և տվյալների հավաքագրում՝ ծրագրերի արդյունավետությունը գնահատելու և դրանք զարգացնելու նպատակով։
- Պատրաստել կատարված աշխատանքների պարբերական հաշվետվություններ։

Հաղորդակցություն և համագործակցություն
- Ապահովել ամենօրյա արդյունավետ հաղորդակցություն կրթաթոշակառուների հետ։ -Տրամադրել տեղեկատվություն ծրագրային բաղադրիչների, ինչպես նաև ՔՈԱՖ-ի տարբեր ծրագրերի և այլ կրթական, աշխատանքային հնարավորությունների մասին:
-Աջակցել կրթության և կրթաթոշակներ տրամադրող պետական, տեղական, հասարակական, միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ տարվող համագործակցության աշխատանքներին:
-Մասնակցել գյուղական համայնքներում կրթական ծրագրերի և երիտասարդների համար նախատեսված հանդիպումների ու միջոցառումների կազմակերպմանը։ -Անհրաժեշտության դեպքում մշակել կրթական նյութեր և իրականացնել դասընթացներ ու թեմատիկ հանդիպումներ երիտասարդների հետ։
-Համագործակցել ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի բաժնի և այլ բաժինների աշխատակիցների հետ՝ ծրագրերի սահուն իրականացման նպատակով։
-Ստեղծել և պահպանել արդյունավետ գործընկերային հարաբերություններ՝ ըստ անհրաժեշտության։ Աջակցել շահառու համայնքներում ՔՈԱՖ-ի կրթական և կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքներին։

Շրջանավարտների համայնքի զարգացում
-Մշակել և աջակցել ՔՈԱՖ շրջանավարտների ակտիվ համայնքի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացմանը։
-Աջակցել շրջանավարտների ներգրավմանը ՔՈԱՖ-ի տարբեր ծրագրերում և նախաձեռնություններում։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

ՔՈ ԹԻՄԸ
Կրթական և շրջանավարտների ծրագրերի կրտսեր մասնագետի դերը ստանձնելով՝ միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի կրթական և շրջանավարտների ծրագրերի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։

ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
-Երիտասարդության և կրթության ոլորտի պետական քաղաքականությանը և ոչ ֆորմալ կրթության մոտեցումներին ու սկզբունքներին,
-Գրավոր և բանավոր հայերենին, անգլերենին,
-Google Workspace-ի և աշխատանքային այլ թվային գործիքների,
-Տվյալների մշակման և վերլուծության հիմնական գործիքներին,

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
-Արդյունավետ կերպով կազմակերպել և համակարգել միաժամանակ մի քանի առաջադրանք՝ ըստ առաջնահերթությունների, քանի որ ունես հաղորդակցման և/կամ կրթական ծրագրերում աշխատելու առնվազն 2 տարվա փորձ։
-Աշխատել տվյալների շտեմարանների հետ, մշակել և վերլուծել տվյալներ,
-Պատրաստել հաշվետվություններ և աշխատել տեղեկատվության մեծ ծավալների հետ,
-Արդյունավետ հաղորդակցվել (գրավոր և բանավոր) տարբեր լսարանների հետ։


ԴՈՒ ԼԻՆԵՍ
-Նախաձեռնող, լուծումների վրա կենտրոնացող,
-Ստեղծագործ, շարունակական սովորող,
-Բաց՝ նորարարության համար և քննադատ,
-Պատասխանատու և հաշվետու,
-Մեդիագրագետ,
-Սոցիալական պատասխանատվության կրող։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝
2026թ․-ի սեպտեմբերի 18-ի օրվա ավարտն է։ Դիմելու համար այցելիր՝ https://coaf.bamboohr.com/careers/202

Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։ Դիմումների դիտարկումից հետո կապ կհաստատենք միայն այն թեկնածուների հետ, ովքեր հրավիրվելու են հարցազրույցի։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

The Children of Armenia Charitable Fund (COAF) is a non-profit organization dedicated to improving the quality of life for rural Armenians through child-centered community development programs. COAF's core focus areas include education, healthcare, child and family support services, as well as social and economic development. COAF launched its programs in 2004, starting from a single village and expanding to 82 communities. The organization has invested over $70 million USD in community infrastructure and development projects, directly benefiting more than 107,000 rural residents.

Since 2015, COAF has developed and implemented the SMART Initiative. SMART advances rural communities through education, creating a win-win situation for individuals, society, and the environment. As an exemplary model for development, SMART is currently being scaled to other regions and communities across Armenia. The first COAF SMART Center is located in Debet village, Lori region, and officially opened its doors on May 27, 2018.