ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Evoca-ն փնտրում է Վարկային փաստաթղթավորման գլխավոր մասնագետ, ով պատասխանատու կլինի վարկային փաթեթների, պայմանագրերի և գրավի փաստաթղթավորման ամբողջական ու անխափան ընթացքի ապահովման, ինչպես նաև գործընթացների արդյունավետության բարձրացմանն ու թիմային աշխատանքների համակարգման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Աշխատանքային պարտականություններ`
- վարկային փաթեթների և պայմանագրերի ամբողջականության ու Բանկի ներքին իրավական ակտերին համապատասխանության ստուգում, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման կազմակերպում,
- նոտարական գրասենյակներում պայմանագրերի վավերացման և պետական գրանցման մարմիններում գույքային իրավունքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստուգում ու գործընթացի վերահսկում,
- ՀԾ-Բանկ համակարգում վարկերի (այդ թվում՝ լիզինգի, երաշխիքների և այլ վարկային գործառնությունների) պայմանագրերի ձևակերպում և թղթային տարբերակների կազմում՝ Բաժնին վերապահված լիազորությունների շրջանակում,
- պայմանագրերի և կից փաստաթղթերի վավերացման ամբողջական գործընթացի արդյունավետ կազմակերպում,
- վարկերի տրամադրման, պայմանների փոփոխության և վարկավորման հետ կապված այլ փաստաթղթային ձևակերպումների իրականացում համակարգում,
- հաճախորդի վարկային պարտավորությունների և գրավի հետ կապված համաձայնությունների, գրությունների ու համապատասխան փաստաթղթերի պատրաստում,
- վարկային գործառնությունների շրջանակում Բանկի կարգերի, ընթացակարգերի և օրինակելի պայմանագրերի պարբերաբար համադրում, առկա անհամապատասխանությունների վերհանում (ներքին աուդիտ և համապատասխանություն),
-վարկավորման գործընթացի օպտիմալացմանն ուղղված ուսումնասիրությունների իրականացում և Բաժնի ղեկավարին համապատասխան առաջարկների ներկայացում,
-Բաժնի կրտսեր/միջին մասնագետների աշխատանքների համակարգմանն աջակցում, խորհրդատվության տրամադրում և բարդ/ոչ ստանդարտ վարկային գործերի ձևակերպում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն (տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի կամ իրավագիտության ոլորտում),
- առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում, որից առնվազն 3 տարին՝ վարկային պայմանագրերի ձևակերպման և փաստաթղթավորման ոլորտում,
- ՀՀ վարկային և քաղաքացիական օրենսդրության, գրավի ու նոտարական ձևակերպումների խորացված ու լիարժեք իմացություն,
- ՀԾ-Բանկ (AS-Bank) ծրագրի գերազանց իմացություն և MS Office փաթեթի տիրապետում,
- նախաձեռնողականություն, վերլուծական ու համակարգված մտածողություն, բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու բարձր ունակություն,
- թիմային աշխատանքի համակարգման հմտություններ, սթրեսակայունություն, պատասխանատվության բարձր զգացում և ժամանակի արդյունավետ կառավարում,
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ՝ 
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)
cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Վարկային փաստաթղթավորման գլխավոր մասնագետ»։
Խնդրում ենք ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք CareerCenter-ի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն։