Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Բացել որոնումը Փակել որոնումը
Լոգոպեդ
Կազմակերպություն՝ Children of Armenia Charitable Fund
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների Վերջնաժամկետը՝ 21 Sep 2026

Կիսվել՝

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 


ՔՈ ԴԵՐԸ
Եթե դու նպատակասլաց, ստեղծագործ, ակտիվ և փորձառու մասնագետ ես, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) Քարակերտի Երեխայի և ընտանիքի կենտրոնի լոգոպեդի (ժամանակավոր/փոխարինող) դերը հենց քեզ համար է։ 

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 


Լոգոպեդական միջամտություններ (80%)
- Դիտարկել և բացահայտել շահառու համայնքների երեխաների և մեծահասակների խոսքային խանգարումները, հաղորդակցման դժվարությունները։
- Իրականացնել յուրաքանչյուր շահառուի համալիր գնահատում։ 
- Հետազոտման արդյունքների հիման վրա իրականացնել անհատական և խմբային լոգոպեդական ծառայություններ։ 
- Խոսքային խնդիրների շտկման նպատակով կիրառել համապատասխան շտկողական, ուսուցողական մեթոդներ և գործիքներ։

Կրթություն և իրազեկում (10%)
- Կազմակերպել և իրականացնել դասընթացներ շահառու երեխաների ծնողների համար լոգոպեդական աշխատանքների վերաբերյալ իրազեկման նպատակով։
- Պարբերաբար մշակել տեղեկատվական նյութեր՝ պաստառներ, տեղեկատվական թերթիկներ, ծնողների /օրինական ներկայացուցիչների/, համայնքների բնակիչների համար։
- Խոսքային խանգարումների կանխարգելման նպատակով իրականացնել սեմինարներ ծնողների, նախադպրոցական հաստատությունների և դպրոցների աշխատակիցների, ավագ դպրոցի աշակերտների  համար։

Համագործակցություն (10%)
- Համագործակցել Կենտրոնի բազմամասնագիտական թիմի, Հիմնադրամի տարբեր բաժինների հետ առավելագույն արդյունքի հասնելու համար։ 
- Սերտորեն համագործակցել համայնքների կրթական  և առողջապահական հաստատությունների հետ:

ՔՈ ԹԻՄԸ
Լոգոպեդի դերը ստանձնելով միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի լոգոպեդական ծառայությունների ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։ 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 


ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ (Գիտելիք)
- Անհատական և խմբային միջամտությունների հմտություններին, քանի որ ունես լոգոպեդի բարձրագույն կրթություն և որպես լոգոպեդ ավելի քան հինգ տարվա փորձ։ 
Գերազանց հայերենի՝ գրավոր և բանավոր:
- Ոչ ֆորմալ կրթական մեթոդաբանությանը։

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ (Հմտություն)
- Մատուցել որակյալ լոգոպեդական ծառայություններ։
- Օգտագործել G Suite և  աշխատանքային այլ հարթակներ։
- Կազմակերպել աշխատանքը՝ ըստ առաջնահերթությունների։
- Վերլուծել և աշխատել տվյալների հետ։
- Պատասխանատվությամբ և պարտաճանաչորեն հետևել վերջնաժամկետներին։  
- Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։

ԴՈՒ ԼԻՆԵՍ (Վերաբերմունք)
- Փոփոխության ջատագով, 
- Ստեղծագործ, կաղապարներից դուրս մտածող, 
- Բաց նորարարության համար և ինքնաքննադատ, 
- Պատասխանատու և հաշվետու, 
- Մեդիագրագետ, 
- Շարունակական կրթության գաղափարի կրող։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2026թ․-ի սեպտեմբերի 21-ի օրվա ավարտն է։ Դիմելու համար անցեք հետևյալ հղմամբ՝ https://coaf.bamboohr.com/careers/203:

ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 


The Children of Armenia Charitable Fund (COAF) is a non-profit organization dedicated to improving the quality of life for rural Armenians through child-centered community development programs. COAF's core focus areas include education, healthcare, child and family support services, as well as social and economic development. COAF launched its programs in 2004, starting from a single village and expanding to 82 communities. The organization has invested over $70 million USD in community infrastructure and development projects, directly benefiting more than 107,000 rural residents.

Since 2015, COAF has developed and implemented the SMART Initiative. SMART advances rural communities through education, creating a win-win situation for individuals, society, and the environment. As an exemplary model for development, SMART is currently being scaled to other regions and communities across Armenia. The first COAF SMART Center is located in Debet village, Lori region, and officially opened its doors on May 27, 2018.