ԴՐՈւՅՔ՝ 
լրիվ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ,
ԱՆԳԼԵՐԵՆ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԳԵՐԱԶԱՆՑ ԻՄԱՑՈՒԹՅԱՄԲ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
• Տեղական և արտաքին շուկայի ուսումնասիրություն, մատակարարման ոլորտում աշխատող լավագույն կազմակերպությունների հայտնաբերում՝ շուկայում տվյալ ապրանքի համար լավագույն գին, որակ, վճարման և մատակարարման պայմաններով առաջարկներ ստանալու նպատակով,
• Տեղական և արտասահմանյան մատակարարների հետ բանակցությունների վարում, մրցունակ գնառաջարկների ստացում, դրանց ուսումնասիրություն և ստացված տվյալների համակարգում,
• Մատակարարման ամբողջական գործընթացի կազմակերպում և բեռնուղեկցող փաստաթղթերի համապատասխանության ստուգում,
• Բեռնափոխադրող ընկերությունների հետ համագործակցելով՝ ապրանքների բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում և վերահսկում,
• Ապրանքների գների ու մատակարարման պայմանների պարբերական վերլուծում՝ ավելի մրցունակ գներով ու շահավետ պայմաններով գործարքներ կնքելու նպատակով,
• Սերտորեն համագործակցություն ընկերության այլ ստորաբաժանումների հետ,
• Կատարված աշխատանքի մուտքագրում համապատասխան համակարգչային համակարգ,
• Ստացված հանձնարարությունների կատարում սահմանված ժամկետներում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
1. բարձրագույն կրթությունը պարտադիր է,
2. աշխատանքային փորձը ցանկալի է,
3.անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը գերազանց։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ 010-44-63-34 և 010-44-63-83 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՈՎ:
էլ. հասցեն՝
staff@grandcandy.am
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.