Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Բացել որոնումը Փակել որոնումը
Թվային Հաղորդակցության Մասնագետ/ Digital Communications Specialist
Կազմակերպություն՝ Children of Armenia Charitable Fund
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների Վերջնաժամկետը՝ 25 Sep 2026

Կիսվել՝

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 


ՔՈ ԴԵՐԸ
Եթե ունես սոցիալական մեդիայի գործնական փորձ, հետաքրքրված ես բովանդակության ստեղծմամբ, պատրաստ ես աշխատելու արժեքահեն և նպատակային միջավայրում, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Թվային հաղորդակցության մասնագետի (Digital Communications Specialist) դերը հենց քեզ համար է։   Դու պատասխանատու կլինես հիմնադրամի թվային ներկայության և բովանդակության ամբողջական մշակման համար, այդ թվում՝ կվարես սոցիալական մեդիայի էջերը, կստեղծես ազդեցիկ պատմություններ մեր բլոգի համար, կմշակես պարբերական տեղեկագրեր, կթարմացնես կայքի բովանդակությունը և կապահովես նյութերի անգլերեն թարգմանություն ու խմբագրում։ Սերտորեն համագործակցելով տարբեր թիմերի հետ՝ դու կհետևես, որ հրապարակվող նյութերը համապատասխանեն ՔՈԱՖ արժեքներին, բրենդային չափանիշներին և սոցիալական առաքելությանը։

YOUR ROLE
If you have hands-on social media experience, are passionate about content creation, and are ready to work in a purpose-driven, values-based environment, the Digital Communications Specialist role at the Children of Armenia Fund (COAF) may be the right fit for you.
You will be responsible for developing and managing COAF’s digital presence and content across platforms. This includes managing social media channels, creating compelling stories for our blog, developing regular newsletters, updating website content, and translating and editing materials in English. Working closely with teams across the organization, you will ensure that all published content aligns with COAF’s values, brand standards, and social mission.

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 


ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սոց. մեդիա մարքեթինգ
- Մշակել և վարել ՔՈԱՖ-ի սոցիալական ցանցերի բովանդակության օրացույցը (content calendar)՝ պլանավորումից և տեքստերի պատրաստումից մինչև հրապարակումների ժամանակացույցի կազմում և հրապարակում։
- Գրել գրավիչ և բրենդի ոճին համապատասխանող երկլեզու (հայերեն, անգլերեն) տեքստեր/նկարագրություններ:
- Ապահովել բովանդակության պարբերական հրապարակումը Facebook, Instagram, LinkedIn, YouTube, X, TikTok հարթակներում։ Ամենօրյա կերպով հետևել նամակներին, մեկնաբանություններին և արագ արձագանքել դրանց։
- Սերտորեն համագործակցել արտադրական (production) թիմի հետ վիզուալ նյութերի պլանավորման և մշակման ընթացքում․ ըստ անհրաժեշտության իրականացնել հեռախոսային նկարահանումներ (stories/reels), ինչպես նաև վարել հարցազրույցներ ՔՈԱՖ-ի շահառուների, թիմակիցների և հյուրերի հետ։
- Պլանավորել և իրականացնել թիրախավորված գովազդային արշավներ (Meta Ads Manager)՝ ապահովելով հրապարակումների տեսանելիության աճը, լսարանի ընդլայնումն ու արշավների արդյունավետությունը։
- Հետևել սոցիալական մեդիայի հարթակների զարգացումներին, թրենդներին և նոր հնարավորություններին՝ դրանք ՔՈԱՖ-ի հաղորդակցության մեջ կիրառելու նպատակով։

Թվային բովանդակություն և PR
- Հաջողված պատմություններն ու նորությունները վերածել երկլեզու բովանդակալից հոդվածների/բլոգերի ՔՈԱՖ-ի կայքի համար։
- Մշակել և ուղարկել պարբերական տեղեկագրեր ՔՈԱՖ-ի աջակիցներին և գործընկերներին։
- Ըստ անհրաժեշտության թարմացնել ՔՈԱՖ-ի պաշտոնական կայքի տեքստային և վիզուալ բովանդակությունը։
- Ապահովել պարբերական հաղորդակցություն լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, կազմակերպել հարցազրույցներ, այլ հեռուստա/ռադիո եթերներ։
- Գրել և տարածել մամուլի հաղորդագրություններ ՔՈԱՖ-ի կարևոր իրադարձությունների, ծրագրերի մեկնարկի և նվաճումների վերաբերյալ։
- Պարբերաբար իրականացնել տարբեր նյութերի թարգմանություններ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն։

Աճ և վերլուծություն
- Հետևել էջերի վիճակարգրությանը (ներգրավվածություն, տեսանելիություն, աճ)։
- Ներկայացնել ամսական հաշվետվություններ։
- Շարունակաբար բարելավել բովանդակության և սոցիալական մեդիայի ռազմավարությունը՝ հիմնվելով արդյունքների, լսարանի վարքագծի և ոլորտի թրենդների վրա։

ՔՈ ԹԻՄԸ
Ստանձնելով Թվային հաղորդակցության մասնագետի դերը՝ դու կմիանաս Հաղորդակցության թիմին՝ Հաղորդակցության թիմի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։

RESPONSIBILITIES

SOCIAL MEDIA MARKETING
- Develop and manage COAF’s social media content calendar, from planning and copywriting to scheduling and publishing.
- Write engaging, on-brand bilingual copy and captions in Armenian and English.
- Ensure consistent content publishing across Facebook, Instagram, LinkedIn, YouTube, X, and TikTok. Monitor messages and comments daily and respond promptly.
- Collaborate closely with the production team to plan and develop visual content. When needed, capture content on a phone for stories and reels and conduct interviews with COAF beneficiaries, team members, and guests.
- Plan and execute targeted advertising campaigns through Meta Ads Manager to increase content visibility, grow audiences, and improve campaign performance.
- Stay up to date on social media developments, trends, and emerging features, identifying opportunities to incorporate them into COAF’s communications.

DIGITAL CONTENT & PR
- Turn success stories and news into compelling bilingual articles and blog posts for COAF’s website.
- Develop and distribute regular newsletters to COAF supporters and partners.
- Update the written and visual content of COAF’s official website as needed.
- Maintain regular communication with media representatives and coordinate interviews and television and radio appearances.
- Write and distribute press releases covering COAF’s major events, program launches, and achievements.
- Regularly translate materials from English to Armenian and Armenian to English.

GROWTH & ANALYTICS
- Monitor social media performance, including engagement, reach, and audience growth.
- Prepare monthly performance reports.
- Continuously improve content and social media strategy based on performance results, audience behavior, and industry trends.

YOUR TEAM
As Digital Communications Specialist, you will join the Communications team and work under the direct leadership of the Communications Team Lead.

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 


ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Նվազագույնը 4 տարվա հաղորդակցության և բովանդակության ստեղծման աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում՝ նախընտրելիորեն շահույթ չհետապնդող կազմակերպությունում կամ մարքեթինգային միջավայրում։
- Անգլերենի՝ մայրենի կամ մայրենիին մոտ մակարդակի իմացություն, հայերենի գերազանց իմացություն և երկու լեզվով գրելու, խմբագրելու գերազանց հմտություններ։ 
- Storytelling-ի (պատմասացության) և բրենդի ձեռագիրը պահպանելու ունակություն: 
- Կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում:
- Սոցիալական մեդիայի գործիքների տիրապետում:
- Կայքի բովանդակության մշակման և համակարգման փորձ։
- Սահմանված ժամկետներում արդյունավետ աշխատելու, նախագծերն ինքնուրույն առաջ տանելու և արդյունքների համար պատասխանատվություն ստանձնելու ունակություն։
- Բաց գրասենյակային (open space) միջավայրում տարբեր թիմերի հետ սերտ համագործակցելու, ինչպես նաև կառուցողական հետադարձ կապ (feedback) ընդունելու և դրա հիման վրա աճելու պատրաստակամություն։

REQUIRED QUALIFICATIONS

- A minimum of 4 years of professional experience in communications and content creation in a relevant field, preferably in a nonprofit or marketing environment.- Native or near-native proficiency in English, excellent Armenian proficiency, with excellent writing and editing skills in both languages.
- Strong storytelling skills and the ability to maintain a consistent brand voice.
- Strong organizational skills and a high sense of responsibility.
- Proficiency with social media tools and platforms.
- Experience developing and managing website content.
- Ability to work effectively within deadlines, independently drive projects forward, and take ownership of results.
- Ability to collaborate closely with different teams in an open-office environment and willingness to receive constructive feedback and grow from it.

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 


ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը՝ 2026թ․ սեպտեմբերի 25-ի օրվա ավարտն է։ Դիմելու համար անցեք հետևյալ հղմամբ՝ https://coaf.bamboohr.com/careers/204։

Կազմակերպությունն ամենօրա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։


ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու: 


WE’RE WAITING FOR YOU 

The application deadline is September 25, 2026, EOD. To apply, please follow the link below: https://coaf.bamboohr.com/careers/204․

Applications are reviewed and evaluated on a rolling basis, and interviews may be conducted throughout the application period. As a result, the position may be filled before the application deadline.


WHO WE ARE

The Children of Armenia Fund (COAF) is a nonprofit organization dedicated to improving the quality of life in rural Armenia through child-centered community development programs. COAF’s key areas of development include education, healthcare, child and family support services, and social and economic development.

COAF launched its programs in 2004, beginning in one village and expanding to 82 communities. Since then, it has invested more than $70 million in community infrastructure and development programs, reaching more than 107,000 beneficiaries across rural Armenia.

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 


The Children of Armenia Charitable Fund (COAF) is a non-profit organization dedicated to improving the quality of life for rural Armenians through child-centered community development programs. COAF's core focus areas include education, healthcare, child and family support services, as well as social and economic development. COAF launched its programs in 2004, starting from a single village and expanding to 82 communities. The organization has invested over $70 million USD in community infrastructure and development projects, directly benefiting more than 107,000 rural residents.

Since 2015, COAF has developed and implemented the SMART Initiative. SMART advances rural communities through education, creating a win-win situation for individuals, society, and the environment. As an exemplary model for development, SMART is currently being scaled to other regions and communities across Armenia. The first COAF SMART Center is located in Debet village, Lori region, and officially opened its doors on May 27, 2018.