ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
ՏԶՖԿ-ն հայտարարում է բաց մրցույթ՝ Մոնիթորինգի բաժնի պետի հաստիքի համալրման համար՝
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
.
Հիմնական պարտականությունները
Աշխատանքների համակարգում
- Կազմակերպել բաժնի աշխատանքները Ներդրումային Ուղեցույցի և Ներքին վերահսկողության կարգերին համապատասխան,
- Իրականացնել բաժնի աշխատակիցների միջև աշխատանքի արդյունավետ բաշխումը և հետևել առաջադրանքների ժամանակին կատարմանը,
- Համակարգել բաժնի գործունեությունը ՏԶՖԿ-ի այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ՝ ապահովելով տեղեկատվության արդյունավետ փոխանակումը և աշխատանքների փոխկապակցված իրականացումը,
- Վերահսկել բաժնի կողմից իրականացվող գործընթացների համապատասխանությունը գործող կարգերին, ներքին ընթացակարգերին և սահմանված ժամկետներին,
- Ներկայացնել բաժնի գործունեության վերաբերյալ առաջարկություններ և հաշվետվություններ ղեկավարությանը՝ գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով,
- Մասնակցել բաժնի գործունեության հետ կապված ներքին կարգերի, ընթացակարգերի և մեթոդական նյութերի մշակմանը և բարելավմանը։
Վերաֆինանսավորման գործողությունների փաստաթղթային կառավարում
- Վերահսկել ՄՖԿ-ների կողմից ներկայացված վերաֆինանսավորման հայտերի և վարկային փաթեթների ընդունումը և գրանցումը Ջրից դեպի շուկա բաղադրիչի մասով։
- Վերահսկել հայտերի լիարժեքությանը, հաշվարկների ճշգրտության և վարկերի նպատակային օգտագործման համապատասխանության ստուգումը փոխառության պայմանագրին համապատասխան (ՄՖԿ, ՏԶՖԿ և Էկոմոմիկայի նախարարության միջև)։
- Պատրաստել վերաֆինանսավորման եռակողմ պայմանագրերի նախագծեր
ՄՖԿ-ների համար։
- Վերլուծել ներկայացված տվյալները՝ ֆինանսական ցուցանիշների հիման վրա։
- Ստանալ և ամփոփել ՄՖԿ-ի կողմից ամսական հաշվետվությունները՝ պորտֆելի և ենթավարկառուների մասով և համապատասխան տեղեկությունը ներկայացնել տնօրենին,
- Վերահսկել վարկային պորտֆելի հաշվառումը՝ մայր գումարների և տոկոսների մասով,
- Գնահատել, թե արդյոք վերաֆինանսավորման հայտով ներկայացված ներդրումները, ակնկալվող արդյունքները և գնահատականները իրատեսական են։
- Պատրաստել ամփոփ տեղեկություն յուրաքանչյուր վերաֆինանսավորման հայտի և վարկային փաթեթների վերաբերյալ և ներկայացնել Էկոնոմիկայի Նախարարություն։
Դաշտային մոնիթորինգի կազմակերպում և իրականացում
- Կատարել դաշտային այցեր՝ ՏԶՖԿ-ի կողմից վերաֆինանսավորված և սուբսիդավորվող վարկերի շրջանակում։
- Ստուգել վարկային և սուբսիդավորման միջոցների նպատակային օգտագործումը՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումների և միջազգային ծրագրերի պայմանների հիման վրա։
- Հավաքել փաստացի տվյալներ՝ ներդրումների իրականացված ծավալների, ակտիվների ձեռքբերման և տնտեսական արդյունքների վերաբերյալ։
- Կազմակերպել և անցկացնել շահառուների հետ հարցազրույցներ՝ գնահատելու նրանց բավարարվածությունը վերաֆինանսավորման և պետական աջակցության ծրագրերից։
- Կազմել այցերի արձանագրություններ, լուսանկարային հաշվետվություններ և փաստաթղթավորել դաշտային մոնիթորինգի արդյունքները։
- Ուսումնասիրել ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն համագործակցող կառույցներից շահառուների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, ստուգել դրանց համապատասխանությունը ծրագրերի պահանջներին, համադրել այդ փաստաթղթերը դաշտային մոնիթորինգների իրականացման ընթացքում տեղում կատարված աշխատանքների հետ։
- Կազմակերպել և վերահսկել մոնիթորինգի բաժնի աշխատանքները։
- Հաստատել մոնիթորինգի եզրակացությունները և ներկայացնել տնօրենին։
Մոնիթորինգի ընտրանքի ձևավորում և պլանավորում
- Մշակել դաշտային մոնիթորինգների պլան և ընտրանքի ձևավորման մեթոդաբանություն՝ ապահովելով ներկայացուցչական ընդգրկում տարբեր մարզերի և պետական ծրագրերի համար։
- Հիմնավորել մոնիթորինգների ծավալն ու հաճախականությունը՝ հաշվի առնելով ծրագրերի ֆինանսական և տարածքային բարդությունը։
- Վերահսկել մոնիթորինգների պլան-գրաֆիկների կատարումը։
Տվյալների հավաքագրում և բազայի ձևավորում
- Վերահսկել դաշտային մոնիթորինգների արդյունքների ՏԶՖԿ-ի ներքին էլեկտրոնային բազաներում մուտքագրմանը։
- Վերահսկել միասնական տվյալների բազայի թարմացումը՝ ըստ տարբեր պետական ծրագրերի (սուբսիդավորման, ներդրումային, գյուղատնտեսական և այլ)։
- Համագործակցել վարկային և ֆինանսական բաժինների հետ՝ տվյալների ճշտության և ամբողջականության ապահովման նպատակով։
- Վերլուծել հավաքագրված տվյալները՝ ձևավորելով վերլուծական ամփոփումներ և միտումների գնահատում։
Արդյունքների վերլուծություն և հաշվետվություն
- Վերլուծել մոնիթորինգների արդյունքները՝ գնահատելով ծրագրերի արդյունավետությունը, տնտեսական ազդեցությունը և խնդիրների բնույթը։
- Կազմել գրաֆիկներ, աղյուսակներ՝ վերլուծական հաշվետվությունների և ներկայացումների համար։
- Պատրաստել պարբերական հաշվետվություններ ՏԶՖԿ ղեկավարությանը, Էկոնոմիկայի նախարարությանը և անհրաժեշտության դեպքում այլ պետական մարմիններին։
- Ներկայացնել դիտարկումներ և առաջարկություններ՝ հիմնված դաշտային տվյալների և վերլուծական արդյունքների վրա։
Մոնիթորինգի և գնահատման գործիքների զարգացում
- Զարգացնել և կատարելագործել մոնիթորինգի և գնահատման գործիքները՝ ներառյալ հարցաթերթիկներ, ձևաթղթեր, ցուցանիշներ և գնահատման մեթոդաբանություններ։
- Մշակել մոնիթորինգի ուղեցույցներ և ստանդարտ ընթացակարգեր տարբեր պետական ծրագրերի առանձնահատկություններին համապատասխան։
- Կիրառել ժամանակակից վերլուծական գործիքներ՝ (Excel, Power BI կամ համարժեք) մոնիթորինգի արդյունքների գրաֆիկական և վիճակագրական վերլուծության համար։
Փաստաթղթավորում և արխիվացում
- Վերահսկել դաշտային մոնիթորինգների բոլոր փաստաթղթերի (արձանագրություններ, ձևաթղթեր, հարցաթերթիկներ, լուսանկարներ և այլն) պատշաճ փաստաթղթավորման գործընթացը։
- Վերահսկել էլեկտրոնային և ֆիզիկական արխիվային տվյալների պահպանման գործընթացը։
- Համակարգել փաստաթղթերի թվայնացումը և ապահովել դրանց մատչելիությունը աուդիտի, գնահատման և վերահսկողության նպատակներով։
- Պահպանել փաստաթղթերի դասակարգումը ըստ ծրագրերի, ժամկետների և մոնիթորինգների տեսակների։
Համագործակցություն և հաղորդակցություն
- Համագործակցել պետական կառույցների, ՄՖԿ-ների, համայնքային մարմինների և շահառուների հետ՝ մոնիթորինգների կազմակերպման և տվյալների ճշտման նպատակով։
- Կապ պահպանել միջազգային դոնոր կազմակերպությունների և խորհրդատվական կառույցների հետ՝ համատեղ մոնիթորինգների իրականացման և տվյալների փոխանակման հարցերում։
- Ներկայացնել մոնիթորինգների վերլուծական արդյունքները աշխատանքային խմբերում, հանձնաժողովներում և քննարկումներում։
- Մասնակցել սեմինարների և վերապատրաստումների՝ մոնիթորինգի և գնահատման կարողությունների զարգացման նպատակով։
- Կատարել տնօրենի կողմից սահմանված այլ պարտականություններ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
.
Հավակնորդներին ներկայացվող պահանջներ
Կրթություն․
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման, վիճակագրության, գյուղատնտեսության կամ տեխնիկական գիտություններում (Մագիստրոսի կոչումը առավելություն է),
- մոնիթորինգի և գնահատման (M&E) մասնագիտական վերապատրաստումները ցանկալի են։
Աշխատանքային փորձ․
- Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ պետական, միջազգային ծրագրերի, կամ ֆինանսաբանկային ոլորտում,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում պետական, միջազգային կամ ֆինանսական կազմակերպությունում
- դաշտային այցելությունների, ծրագրերի արդյունքների գնահատման և շահառուների հետ աշխատանքների իրականացման փորձառություն։
Մասնագիտական հմտություններ․
- Տիրապետում մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանություններին (M&E frameworks, indicators),
- Տվյալների հավաքագրման, վերլուծության և ամփոփման հմտություններ,
- Excel-ի առաջադեմ հմտություններ (Pivot Tables, VLOOKUP, Power Query), Power BI
- SPSS-ի (Տվյալների հավաքագրում և կազմակերպում՝ հարցաթերթիկների միջոցով, բազաներից ստացված տվյալների ներմուծում, Հաշվետվությունների և գրաֆիկների պատրաստում կամ այլ վերլուծական ծրագրերի իմացություն,
- Հաշվետվությունների պատրաստման և ներկայացման կարողություն։
- Ոլորտին առընչվող օրենսդրության իմացություն։
Լեզուներ․
- Հայերեն (մայրենի),
- Անգլերեն և ռուսերեն (աշխատանքային տիրապետում),
Այլ հմտություններ․
- Վերլուծական մտածողություն,
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի ունակություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն վերոնշյալ պահանջներին բավարարող,
հայերենին տիրապետող, չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր
Մրցույթին մասնակցելու հավակնորդները պետք է մինչև նշված վերջնաժամկետը ներառյալ, հայտարարության մեջ նշված էլեկտրոնային հասցեին ուղարկեն՝
- Ինքնակենսագրություն (CV), որտեղ պետք է անպայման նշված լինի դիմորդի էլեկտրոնային հասցեն
2 բնութագիր (երաշխավորագիր)
- Ուղեկցող նամակ, որտեղ դիմորդները կարող են նշել լրացուցիչ տեղեկություն իրենց մասնագիտական գործունեության մասին, ինչպես նաև նշել, որ դիմողը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ, չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է, չի տառապում է որևէ հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը, արական սեռի դիմորդները նշում են նաև, որ զինվորական ծառայությունից չեն խուսափել։
Մրցույթի անցկացման կարգը
Մրցույթն անցկացվելու է 2 փուլով՝
- Փաստաթղթային փուլ,
- Հարցազրույց։
Փաստաթղթերը պետք է ուղարկել
armavminasyan@raed.am էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2026թ. սեպտեմբերի 07, ժամը 17։00։
Առաջին փուլը հաղթահարած մասնակիցների համար մրցույթը կանցկացվի ՏԶՖԿ-ի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Եզնիկ Կողբացի 36/3, 7-րդ հարկ)։
Մրցույթի անցկացման օրվա մասին մասնակիցները նախապես կծանուցվեն։
Փաստաթղթային փուլը կիրականացվի վերջնաժամկետից հետո մինչև հինգ աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի՝ ՏԶՖԿ-ի գրասենյակ։
Մեկ շաբաթվա ընթացքում ծանուցում կստանան միայն այն մասնակիցները, որոնք կանցնեն երկրորդ՝ հարցազրույցի փուլ։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.