ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Մոնիտորինգի, գնահատման և ուսուցման (MEL) մասնագետը պատասխանատու է ծրագրերի իրականացման ընթացքի, արդյունքների և ազդեցության համակարգված մշտադիտարկման և գնահատման համար։ MEL մասնագետը կազմակերպում է տվյալների հավաքագրումը, մշակումն ու վերլուծությունը, ապահովում տվյալների ճշգրտությունն ու որակը, պատրաստում հաշվետվություններ և ներկայացնում բարելավման առաջարկներ։ Աշխատանքի կարևոր մաս է նաև ծրագրերի իրականացման մեջ ներգրավված խմբավարների կարողությունների զարգացումը՝ հիմնվելով ՄևԳ տվյալների վրա։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
Ծրագրերի իրականացման մոնիթորինգ և գնահատում
• Իրականացնել Հիմնադրամի մոնիթորինգի, գնահատման և ուսուցման (MEL) գործառույթներ՝ համապատասն Հիմնադրամի ՄևԳ շրջանակի
• Ապահովել ծրագրային գործունեության և միջամտությունների ընթացքում մոնիթորինգային տվյալների համակարգված հավաքագրումը
• Հետևել ծրագրերի իրականացման ընթացքին՝ համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են մեթոդաբանական չափանիշներին և ծրագրի նախնական կառուցվածքին
• Իրականացնել այցեր ծրագրերի իրականացման վայրեր և արձանագրել դիտարկումները՝ կապված ծրագրի ընթացքի և մասնակիցների ներգրավվածության հետ
• Հավաքագրել, համակարգել և վարել ծրագրային մոնիթորինգի տվյալների բազաները
• Պարբերաբար ստուգել տվյալների որակը և ապահովել տվյալների ճիշտ կառավարումն ու գաղտնիությունը
• Պատրաստել մոնիթորինգի ամփոփագրեր, ներքին հաշվետվություններ և վերլուծական նյութեր՝ ծրագրերի կառավարման գործընթացին աջակցելու համար
• Աջակցել ծրագրերի արդյունքների հաշվետվությունների և քաղված դասերի ամփոփումների պատրաստմանը
Ուսուցում և ծրագրերի բարելավում
• Արձանագրել ծրագրերի իրականացման ընթացքում ստացված փորձն ու քաղված դասերը
• Վերլուծել մոնիթորինգի արդյունքներն ու մասնակիցների հետադարձ կապը՝ ծրագրերի բարելավմանը նպաստելու նպատակով
• Աջակցել թիմերի ներսում ուսուցման և մասնագիտական զարգացման գործընթացներին՝ համաձայն ընդունված կարողունակությունների շրջանակի
• Վերապատրաստել և աջակցել ծրագրերի իրականացման մեջ ներգրավված խմբավարներին՝ մոնիթորինգի գործիքների և ընթացակարգերի կիրառման հարցերում
• Տրամադրել ուղեցույց և աջակցություն ծրագրային հանդիպումների, մասնակիցների հետադարձ կապի և դեպքերի դիտարկումների ճիշտ փաստագրման համար
• Զարգացնել խմբավարների պատկերացումները մոնիթորինգի սկզբունքների և ծրագրի որակի ապահովման մեջ իրենց դերի վերաբերյալ
• Տրամադրել շարունակական տեխնիկական աջակցություն խմբավարներին՝ ապահովելու մոնիթորինգային տվյալների միասնականությունն ու հուսալիությունը
Մոնիթորինգի, գնահատման և ուսուցման (MEL) համակարգերի զարգացում և բարելավում
• Վերանայել և գնահատել գործող մոնիթորինգի և գնահատման համակարգը, ինչպես նաև դրա կիրառման ուղեցույցները
• Առաջարկել և իրականացնել փոփոխություններ՝ մոնիթորինգի համակարգերի արդյունավետությունն ու կիրառելիությունը բարելավելու նպատակով
• Անհրաժեշտության դեպքում մշակել նոր մոնիթորինգի գործիքներ, ցուցանիշներ և ուղեցույցներ՝ ծրագրերի զարգացմանն աջակցելու համար
Գնահատման և տվյալների վերլուծության աջակցություն
• Աջակցել ծրագրերի արդյունքների և ազդեցության գնահատման գործընթացներին
• Հավաքագրել և համակարգել տվյալների բազաները վերլուծության համար, ինչպես նաև աջակցել մոնիթորինգի և գնահատման արդյունքների մեկնաբանմանը
• Անհրաժեշտության դեպքում իրականացնել մոնիթորինգային տվյալների հիմնական քանակական վերլուծություն՝ կիրառելով համապատասխան վիճակագրական գործիքներ
• Աջակցել գնահատման ամփոփագրերի և վերլուծական հաշվետվությունների պատրաստմանը
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
Պահանջվող որակավորումներ
Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան սոցիալական գիտությունների, հոգեբանության, հանրային առողջապահության, վիճակագրության, զարգացման ուսումնասիրությունների կամ հարակից ոլորտներում
Առնվազն 2–3 տարվա աշխատանքային փորձ մոնիթորինգի, գնահատման կամ հետազոտական աջակցության ոլորտում՝ հասարակական կամ մարդասիրական ծրագրերի շրջանակում
Ծրագրերի իրականացման ընթացքում կիրառվող մոնիթորինգի համակարգերի և տվյալների հավաքագրման գործիքների հետ աշխատանքի փորձ
Ծրագրային թիմերին փաստագրման և հաշվետվությունների պատրաստման գործընթացներում աջակցելու փորձ
Պահանջվող հմտություններ և կարողություններ
Ուժեղ վերլուծական և կազմակերպչական հմտություններ
Քանակական տվյալների վերլուծության փորձ
Վիճակագրական ծրագրերի (օրինակ՝ SPSS, JASP, R կամ նմանատիպ այլ ծրագրեր) իմացություն՝ մոնիթորինգի և գնահատման տվյալների վերլուծության համար
Վերլուծությունների արդյունքները հստակ և կառուցվածքային հաշվետվությունների տեսքով ներկայացնելու կարողություն
Հաղորդակցման և ֆասիլիտացիայի լավ հմտություններ
Դաշտային թիմերին մոնիթորինգի գործընթացներում վերապատրաստելու և աջակցելու կարողություն
Excel-ի և տվյալների բազաների կառավարման լավ իմացություն
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) և երկու երաշխավորների կոնտակտային տվյալներն ուղարկել
office@revival.am էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «MEL Officer»։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.