ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Սույն տեխնիկական առաջադրանքի (այսուհետ՝ ՏԱ) շրջանակներում նախատեսվում է ներգրավել Տեղական ինքնակառավարման ոլորտի մասնագետ (ՏԻՄ), ով «Արոտների և խոտհարքների կայուն կառավարման նպատակով արոտների և խոտհարքների քարտեզների կիրառումը Շիրակի և Լոռու մարզերում» պիլոտային ծրագրի ընթացքում աջակցելու է սեմինարների, ընթացիկ դասընթացների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հանդիպումների կազմակերպմանը, կառաջարկի և կստեղծի մոդել/ մեխանիզմ ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները և թիրախային համայնքների միջև տեղեկատվական հոսքերի փոխանակման համար։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Աջակցել թիմին թվային քարտեզների օգտագործման ինստիտուցիոնալ մոդելի մշակման հարցում (ներդրում փորձնական ծրագրի զեկույցի պատրաստման գործում. եզրակացություններ և առաջարկություններ, քաղված դասեր, դեպքերի ուսումնասիրություն);
- Աջակցել թիմին` օգտագործողների իրավունքների փաստաթղթի մշակման գործում;
- Օգտագործողների իրավունքների փաստաթղթի մշակման գործում տրամադրել տեխնիկական խորհրդատվություն և փորձագիտական ներդրում;
- Աշխատել թիրախային համայնքների ներկայացուցիչների և ՀՀ էկոնոմիկայի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչների հետ` տեղեկատվության արդյունավետ հոսքի ապահովման մեխանիզմների մշակման ուղղությամբ;
- Աջակցել թիրախային համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին` իրականացնել համայնքային արոտավայրերի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու, վերլուծելու և զեկուցելու գործընթացնը և այդ հավաքագրված տեղեկությունը ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին փոխանցելու ընթացակարգը;
- Տրամադրել աջակցություն թիրախային համայնքներում աշխատաժողովների կազմակերպման համար՝ «Օգտագործողների իրավունքների» փաստաթղթի վերջնական տարբերակը ներկայացնելու և քննարկելու նպատակով;
- Ապահովել թիրախային համայնքների ներկայացուցիչների հետ կանոնավոր հաղորդակցություն և առաջարկել արձագանքման մեխանիզմներ բարձրաձայնված խնդիրներին ի պատասխան;
- Խրախուսել բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունը;
- Կազմել հաշվետվություններ, նկարագրող ձեռք բերված արդյունքներ և քաղված դասեր;
- Կատարել այլ հանձնարարություններ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ;
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ;
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
- Վերլուծական և հետազոտական հմտություններ;
- Տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և տրամաբանելու կարողություն;
- Համակարգչային համապատասխան ծրագրերի իմացություն;
- Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ;
- Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ;
- ՀՀ Շիրակի և Լոռու մարզեր գործուղումների մեկնելու հնարավորություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Շահագրգիռ անձիք իրենց դիմումները` ինքնակենսագրական տվյալներով (CV) և ֆինանսական առաջարկը հայերեն կամ անգլերեն լեզուներով կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով *********@*********.*** էլ. հասցեով: Արդյունքների մասին կտեղեկացվեն միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝
TOR Eng - Eng_ToR_LGE_11.03.2021.doc
Tor Arm - ToR_LGE_11.03.2021.doc
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Ռազմավարական զարգացման գործակալություն» (SDA) ՀԿ-ն հայկական զարգացման կազմակերպություն է, որն իրականացնում է բազմաթիվ գործառնական նախագծեր, հետազոտություններ և վերլուծություններ, բիզնեսի և կառավարման խորհրդատվություններ` համագործակցելով մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը» (SDC), «Գերմանիայի միջազգային համագործակցությունը» (GIZ), «ՄԱԿ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը» (GEF), «ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը» (FAO), Հայաստանում Եվրամիության (ԵՄ) պատվիրակությունը: