Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Տնօրենի օգնական
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ ST Service LLC
Վայր՝ Երևան*, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 19․04․2026

Կիսվել

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Փնտրում ենք ակտիվ, կազմակերպված, կարգապահ և հմուտ անձնավորության, ով կարող է միանալ մեր թիմին որպես տնօրենի օգնական և օգնել կազմակերպել գրասենյակի գործառնական առաջադրանքների իրականացումը

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

• Պլանավորել և կազմակերպել տնօրենի օրակարգը, գործնական հանդիպումները,
• Վարել ընկերության մուտքային և ելքային փաստաթղթերի գրանցամատյանը,
• Կազմել պայմանագրեր և լիազորագրեր, ծանուցել, իրականացնել վերջիններիս կատարման վերահսկողությունը, կատարել տնօրենի կողմից ներկայացված այլ հանձնարարականներ,
• Վարել ընկերության նամակագրությունը,
• Պատասխանել հեռախոսազանգերին և ուղղորդել համապատասխան բաժին,
• Ապահովել տնօրենի ընդունարանի պատշաճ սպասարկումը,
• Իրականացնել պարտականություններից բխող այլ գործառույթներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

• Բարձրագույն կրթություն,
• Աշխատանքային փորձը ցանկալի է,
• Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
• Microsoft Office (Outlook, Word, Excel) ծրագրերի իմացություն,
• Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
• Միջանձնային հարաբերություններ կառուցելու ունակություն,
• Առաջնահերթ առաջադրանքները երկրորդականից տարբերելու և սահմանված վերջնաժամկետները պահպանելու հմտություններ,
• Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
• Պատասխանատվության բարձր զգացում:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

To apply, interested candidates are asked to send their CVs to: hr@stservice.am

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Construction company