Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Բացել որոնումը Փակել որոնումը
Վերապատրաստողների վերապատրաստման դասընթացվար (ToT)
Կազմակերպություն՝
WCC Armenia Round Table Foundation
Վայր՝ Էջմիածին, Հայաստան
Տևողություն՝ 5 օր
Դիմումների Վերջնաժամկետը՝ 10 Դեկ 2026

Կիսվել՝

ՄՐՑՈՒՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 

Բաց մրցույթ

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ 


Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) իր արտադպրոցական կրթության ծրագրերի շրջանակներում աջակցում է Հայաստանի տարբեր մարզերում գործող սոցիալ-կրթական կենտրոններին, որոնք արտադպրոցական կրթական խմբակների միջոցով երեխաների և երիտասարդների համար ապահովում են կրթական, սոցիալական և զարգացման հնարավորություններ։
Ավագ դպրոցի աշակերտների անձնային, ակադեմիական և սոցիալական զարգացումն ամրապնդելու նպատակով ՀԿՍ-ը նախատեսում է իր աջակցությամբ գործող սոցիալ-կրթական կենտրոններում ներդնել բանավեճի արվեստի և հաղորդակցման հմտությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագիր։
Այդ նպատակով հրավիրում ենք որակավորված անհատ խորհրդատուների կամ խորհրդատվական կազմակերպությունների՝ ՀԿՍ-ի աջակցությամբ գործող սոցիալ-կրթական կենտրոնների ընտրված աշխատակիցների համար հնգօրյա վերապատրաստողների վերապատրաստման (ToT) ծրագիր մշակելու և իրականացնելու համար։
Ծրագիրը մասնակիցներին կապահովի անհրաժեշտ գիտելիքներով, գործնական հմտություններով և մեթոդական գործիքներով՝ ավագ դպրոցի աշակերտների համար բանավեճի արվեստի և հաղորդակցման հմտությունների զարգացման դասընթացներն ինքնուրույն կազմակերպելու և վարելու նպատակով։
Առաջադրանքի իրականացման հիմքում կլինեն գործնական, մասնակցային և կայունության ապահովման մոտեցումները՝ երաշխավորելով, որ վերապատրաստման արդյունքում կմշակվի արտադպրոցական կրթական ծրագիր, որը հնարավոր կլինի ներառել վերոնշյալ կենտրոնների կանոնավոր գործունեության մեջ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ֆայլում։

ՊԱՀԱՆՋՆԵՐ՝ 

Դիմորդները պետք է ներկայացնեն տեխնիկական և ֆինանսական առաջարկ։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ՝ 


Պահանջվող տեխնիկական և ֆինանսական առաջարկների հետ մեկտեղ ներկայացնել․
-Անհատ խորհրդատուների դեպքում՝ ինքնակենսագրություն (CV), մասնագիտական փորձը, կրթությունը, համապատասխան որակավորումները և նախկինում իրականացրած աշխատանքները։
-Կազմակերպությունների դեպքում՝ համապատասխան փորձի նկարագիր՝ նշելով առաջարկվող գլխավոր վերապատրաստողին, ինքնակենսագրականը, և թիմի մյուս անդամների ինքնակենսագրականները, եթե այդպիսիք կան։
Փաթեթը ուղարկել հետևյալ հասցեով՝
● Էլեկտրոնային փոստ՝ info.roundtable.armenia@gmail.com
● Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 10 դեկտեմբերի 2026 թ., ժամը 17:00,
● Էլեկտրոնային նամակի թեմա՝ Դիմում “ Բանավեճի արվեստ և հաղորդակցման հմտություններ” դասընթաց
կամ ներկայացնել առձեռն հետևյալ հասցեով՝
ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստան
Միայն նախնական ընտրությունն անցած դիմորդների հետ կապ կհաստատվի։

Խնդրում ենք ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք CareerCenter-ի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 


The World Council of Churches Armenia Inter-Church Charitable Round Table Foundation is an ecumenical organization which in close collaboration with Churches and non-governmental organizations works to actively contribute to the poverty eradication, sustainable community development, active involvement of the Church in the social work, overall development of civil society in Armenia.