ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի առաքելությունն է խթանել ժողովրդավարական արժեքները՝ տրամադրելով ճշգրիտ, չգրաքննված լուրեր և ապահովելով բաց քննարկումներ այն երկրներում, որտեղ ազատ մամուլը սպառնալիքի տակ է, իսկ ապատեղեկատվությունը՝ տարածված։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է փաստերը՝ չվախենալով ճնշումներից։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը փնտրում է Բյուրոյի համակարգերի ադմինիստրատորի մեր երևանյան գրասենյակում՝ բյուրոյի տեղեկատվական համակարգերի, ցանցերի և մուլտիմեդիա սարքավորումների պահպանման և աջակցության համար՝ ապահովելու ամենօրյա անխափան գործունեությունը և մեր լրագրողների և աշխատակիցների համար հուսալի տեխնիկական աջակցությունը։
ОБЯЗАННОСТИ
: 
Հիմնական պարտականություններ՝
- Ապահովել բյուրոյի լիարժեք ՏՏ աջակցությունը, ներառյալ համակարգիչները, սերվերները, ցանցերը և մուլտիմեդիա սարքավորումները։
- Լուծել, պահպանել և արդիականացնել սարքավորումների և ծրագրային ապահովման հետ կապված խնդիրները, ներառյալ Windows, Mac, Cisco սարքերը և հեռարձակման գործիքները։
- Աջակցել և վերապատրաստել անձնակազմին սարքավորումների և ծրագրային ապահովման օգտագործման հարցում։
- Համակարգել աշխատանքը Պրահայի ՏՏ թիմի և Բյուրոյի ղեկավարի հետ՝ առաջնահերթություններին, անվտանգությանը և համակարգի կարգավիճակին վերաբերող հարցերի շուրջ։
- Ապահովել տեխնիկական չափանիշներին, անվտանգության կանոնակարգերին և լավագույն փորձին համապատասխանությունը։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
Պահանջներ՝
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ տեխնիկական պաշտոնում։
- Active Directory-ի, Office 365-ի, Windows Server-ի և ցանցային պրոտոկոլների խորը իմացություն։
- Բազմաօպերացիոն համակարգերի (Windows, iOS, Android) և գրաֆիկական ծրագրերի հետ աշխատելու փորձ։
- ՏՏ սարքավորումների, ծրագրային ապահովման, ցանցային աշխատանքի և պահուստավորման/բեքափի լավ տեխնիկական գիտելիքներ։
- Հաղորդակցվելու համար անգլերենի բավարար իմացություն (անհրաժեշտ է ղեկավարի հետ ամենօրյա շփման համար)։
- Անկախ և ճնշման տակ աշխատելու ունակություն։
Լեզուներ՝
- Անգլերենով խոսելու, կարդալու և գրելու ունակություն, բացի հեռարձակման լեզվի, նաև ռուսերենի իմացություն, երբ դա անհրաժեշտ է։
Ցանկալի է ունենալ.
- Մուլտիմեդիա/հեռարձակման աշխատանքային փորձ (ձայնային/տեսանյութերի մոնտաժ, vMix, Adobe CC)։
- UPS/էլեկտրամատակարարման պահուստավորման/բեքափի համակարգերի իմացություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Եթե Ձեզ հետաքրքրում է այս պաշտոնը, խնդրում ենք անցնել հղումով՝ ներկայացնելով Ձեր CV-ն և ուղեկցող նամակ անգլերեն լեզվով.
https://www.rferl.org/jobs/detail/BARB002-2501.html
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.