Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Վերապատրաստման Ծրագիր Հոգեբանների ու Սոցիալական Աշխատողների Համար
Это объявление было просмотрено
Компания: Հայկական Հոգևոր Վերականգնման
Локация: Երևան, Армения
Крайний срок: 10 October 2025

ПОДРОБНОЕ ОПИСАНИЕ: 

Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը սկսում է վերապատրաստման ծրագիր՝ հոգեբանների և սոցիալական աշխատողների համար։

Վերապատրաստումն ԱՆՎՃԱՐ է և ներառում է 120 ժամ` մեկնարկը նախատեսվում է 2025թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

Հիմնադրամի մշակած հոգևոր-հոգեբանական մեթոդով դուք կստանաք հզոր գործիքներ, որոնք կօգնեն անհատներին և ընտանիքներին ապաքինվել պատերազմի ու դրա հետեւանքների պատճառած տրավմաներից և դառնալ իրենց ապագայի իսկական հեղինակն ու տերը։

Վերապատրաստման ամբողջ ծրագիրը հաջողությամբ ավարտածները կամավորական հիմունքներով 2 տարի (տարեկան 40 ժամ) կհամագործակցեն Հիմնադրամի հետ՝ օգտագործելով նոր գիտելիքներն ու հմտությունները՝ հազարավոր կյանքեր փոխելու համար։

ТРЕБОВАНИЯ: 

Վերապատրաստման ծրագրին կարող են մասնակցել`
Հոգեբաններ, որոնք ունեն բակալավրի կրթություն և առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հոգեբանական խորհրդատվության ոլորտում,
Սոցիալական աշխատողներ, որոնք ունեն սոցիալական աշխատանքի բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ՝ որպես սոցիալական աշխատող, կամ սոցիալական աշխատողների կրթող։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Ինքնակենսագրական (CV)
- Բակալավրի կամ մագիստրոսի դիպլոմի պատճենը (հոգեբանություն կամ սոցիալական աշխատանք)
- Մասնագիտական վերապատրաստումների վկայականներ
- Անձնական թերապիայի մասնակցության հաստատող փաստաթուղթ
- Անհատական կամ խմբային սուպերվիզիայի մասնակցության հաստատող փաստաթուղթ – դիտարկվում է որպես առավելություն
- Կամավորական աշխատանքի ապացույցներ (եթե առկա են)

Ընտրության գործընթացը ներառում է երկու փուլ․
1/ Դիմումների գնահատում՝ ըստ փաստաթղթերի ամբողջականության և համապատասխանության
2/ Հարցազրույց՝ մասնագիտական և արժեքային համապատասխանության գնահատման նպատակով

Դիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 10- է։ Գնահատման փուլը կտևի մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը։ Բոլոր դիմորդները հետադարձ կապ կստանան՝ անկախ ընտրության արդյունքից։

Հարցազրույցի փուլը կտևի մինչև հոկտեմբերի 27-ը։

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Ծրագրին դիմելու համար անցեք այս հղումով

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd5ne9MBWq626WJFB8ymJyAUliWyRmaX3izt33jra0k6PK73g/viewform

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 

Հիմնադրամի մասին

«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» առա­քելու­թյունն է զարկ տալ հոգեւոր-հոգեբանական վերա­կանգնմանը՝ համադրելով հոգեբանության ժամանա­կակից մեթոդները հայ ժողովրդի գոյաբանական պատմության եւ Հայ Եկեղեցու ավանդույթների հետ։

Հիմնադրամի գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրա­վիճակ­նե­րում հոգեկան առողջության վերականգնման մա­սին արդի մոտեցումները՝ ստեղծելով «հոգեւոր-հոգեբա­նա­կան» լուծումներ։

Հիմնադրամը ստեղծվել է ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի տեսլականով եւ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: