JOB DESCRIPTION: 
Մեր թիմը փնտրում է փորձառու և նպատակասլաց դիստրիբուցիայի վաճառքի մենեջերի, ով պատասխանատու կլինի ընկերության բաշխիչ ցանցի ընդլայնման, զարգացման,առևտրային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության համար:
RESPONSIBILITIES: 
- Բիզնեսի զարգացում: Նոր հաճախորդների ակտիվ փնտրում, ներգրավում և պոտենցիալ շուկաների ուսումնասիրություն:
- Գործարքների վարում: Բանակցությունների վարում, առևտրային առաջարկների կազմում և պայմանագրերի կնքում:
- Նպատակների իրականացում: Վաճառքի սահմանված պլանների լիակատար իրականացում և հաշվետվողականություն:
- Վաճառքի թիմի/օղակների համակարգում: Առաքման, լոգիստիկայի և վաճառքի գործընթացների սահուն ընթացքի վերահսկում:
- Հարաբերությունների կառավարում: Գոյություն ունեցող հաճախորդների հետ ամուր, երկարաժամկետ և փոխշահավետ հարաբերությունների պահպանում:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Վաճառքի և դիստրիբյուցիայի ոլորտում աշխատանքային փորձ (շինանյութերի ոլորտը կդիտվի որպես առավելություն):
- Շուկայի և ապրանքների իմացություն․ նյութերի առանձնահատկությունների և տեխնիկական տվյալների արագ սովորելու ունակություն,
- CRM համակարգերի և օֆիսային ծրագրերի տիրապետում (Excel, Word և այլն),
- Սթրեսակայունություն․ հանգիստ աշխատանք լարված իրավիճակներում,
- Նպատակասլացություն․ կենտրոնացում արդյունքի և պլանների կատարման վրա,
- Կազմակերպվածություն․ սեփական աշխատանքը ճիշտ պլանավորելու կարողություն,
- Բազմախնդիր միջավայրում աշխատելու ունակություն․ մի քանի գործով միաժամանակ զբաղվելու կարողություն:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV/ռեզյումեն) նշված էլեկտրոնային փոստի հասցեին․
l.tovmsyan@citadeli.am
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.