JOB DESCRIPTION: 
Աշխատանքի ենք հրավիրում փորձառու, կազմակերպված և պատասխանատու մասնագետի՝ զբաղեցնելու հարդարման և վերանորոգման աշխատանքների տնօրենի պաշտոնը, ով կղեկավարի ներքին հարդարման աշխատանքների պլանավորումը, կազմակերպումն ու վերահսկողությունը՝ ապահովելով աշխատանքների բարձր որակն ու ժամանակին իրականացումը։
RESPONSIBILITIES: 
- Ղեկավարել և համակարգել ընկերության հարդարման և վերանորոգման հարդարման բոլոր աշխատանքները,
- Մշակել և իրականացնել վերանորոգման և հարդարման ուղղության զարգացման ռազմավարությունը,
- Ներգրավել նոր պատվիրատուներ և զարգացնել երկարաժամկետ համագործակցություններ,
- Վարել բանակցություններ պատվիրատուների, գործընկերների և մատակարարների հետ,
- Մասնակցել կոմերցիոն առաջարկների, գնային քաղաքականության և պայմանագրերի մշակման գործընթացներին,
- Ապահովել վերանորոգման և հարդարման ծառայությունների վաճառքի ծավալների աճը և բիզնես ուղղության շահութաբերությունը,
- Կազմակերպել հանդիպումներ հաճախորդների հետ, ներկայացնել ընկերության ծառայություններն ու լուծումները,
- Բացահայտել շուկայական նոր հնարավորություններ և առաջարկել զարգացման նախաձեռնություններ,
- Համակարգել նախագծերի իրականացումը պատվիրատուի պահանջներին համապատասխան,
- Վերահսկել աշխատանքների որակը, ժամկետների պահպանումը և բյուջեի արդյունավետ կառավարումը,
- Կառավարել ներքին հարդարման թիմի աշխատանքը և ապահովել ստորաբաժանման արդյունավետ գործունեությունը,
- Պարբերաբար ներկայացնել գործունեության արդյունքների և զարգացման ծրագրերի վերաբերյալ հաշվետվություններ ղեկավարությանը,
- Մասնակցել ռազմավարական որոշումների կայացման գործընթացին՝ նպաստելով ընկերության ընդհանուր զարգացմանը,
- Ձևավորել և պահպանել բարձր մակարդակի հարաբերություններ առանցքային հաճախորդների և գործընկերների հետ։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն՝ շինարարության, ճարտարապետության և բիզնես կառավման ոլորտում,
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ներքին հարդարման ոլորտում,
- Առնվազն 2-3 տարվա ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձ,
- Ներքին հարդարման տեխնոլոգիաների և շինարարական նորմերի լավ իմացություն,
- Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու փորձ,
- AutoCAD, MS Office և այլ մասնագիտական ծրագրերի իմացություն,
- Թիմի կառավարման և կազմակերպչական հմտություններ,
- Բարձր պատասխանատվության զգացում,
- Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն։
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
rozaosipova@mllindustries.com էլ. հասցեին կամ զանգահարել +37499556596 հեռախոսահամարին։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT COMPANY: 
Founded in 2002 "MLL Industries" is one of the leading companies in the Armenian construction industry. During its journey, the company has given birth to market-leading independent companies, such as MLL Industrial, Maximum Construction, Expediter, Hilti Armenia, and Euroforms.