JOB DESCRIPTION: 
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Խոշոր կորպորատիվ բիզնեսի զարգացման գլխավոր մասնագետ, ով պատասխանատու կլինի կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների արդյունավետ սպասարկման, բիզնեսի կարիքներին հարմարեցված ֆինանսական լուծումների և համալիր բանկային ծառայությունների տրամադրման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
RESPONSIBILITIES: 
Աշխատանքային պարտականություններ`
- նոր և գործող խոշոր կորպորատիվ հաճախորդների հետ երկարաժամկետ, վստահելի հարաբերությունների հաստատում ու զարգացում, ինչպես նաև շուկայից նոր խոշոր բիզնեսների ակտիվ ներգրավում,
- խոշոր կորպորատիվ հաճախորդների պորտֆելի արդյունավետ կառավարում, դրանց ֆինանսական ցուցանիշների և բիզնեսի զարգացման միտումների մշտական մոնիթորինգ,
- կորպորատիվ հաճախորդների բիզնես կարիքների համալիր վերլուծություն, բանկային տարբեր պրոդուկտների ու ծառայությունների ակտիվ ներկայացում, խաչաձև վաճառք և անհատապես հարմարեցված ֆինանսական փաթեթների առաջարկում,
- կորպորատիվ հաճախորդների բանկային պահանջմունքների արագ ու որակյալ բավարարման նպատակով բանկի այլ ստորաբաժանումների հետ արդյունավետ հաղորդակցության և սերտ համագործակցության ապահովում,
- բաժնի ղեկավարի կողմից տրված ռազմավարական հանձնարարականների, պլանային ցուցանիշների և ընթացիկ առաջադրանքների ճշգրիտ ու ժամանակին կատարում:
REQUIRED QUALIFICATIONS: 
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի կամ հարակից ոլորտներում),
- առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների ներգրավման, սպասարկման և վարկավորման ոլորտում (պարտադիր է և՛ հաճախորդների ներգրավման, և՛ վարկավորման գործնական փորձի առկայությունը),
- բանկային գործի, կորպորատիվ պրոդուկտների (վարկեր, առևտրի ֆինանսավորում, երաշխիքներ, ակրեդիտիվներ), ֆինանսական վերլուծության և ոլորտային օրենսդրության լիարժեք ու խորը իմացություն,
- հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցման, C-level ղեկավարների հետ բարձր մակարդակի բանակցություններ վարելու հմտություններ,
- բիզնեսի ֆինանսական ցուցանիշները վերլուծելու, ռիսկերը գնահատելու և ռազմավարական որոշումներ կայացնելու ունակություն,
- կոնֆլիկտների արդյունավետ կառավարման, խնդրահարույց իրավիճակների հարթման և սթրեսակայունության բարձր մակարդակ,
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
APPLICATION PROCEDURES: 
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)
cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Խոշոր կորպորատիվ բիզնեսի զարգացման գլխավոր մասնագետ»։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.