Close Search

Jobs and Careers

Switch to classic view open search close search
Հաշվապահական Խմբի Ղեկավար
This announcement  has been retrieved
Company: Parvanyan Consulting
Location: Երևան, Armenia
Deadline: 24 Փետրվարի 2026

Share this page

TERM : 

Ամբողջ դրույք

JOB DESCRIPTION : 

«Փարվանյան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությունը աշխատանքի է հրավիրում հաշվապահական թիմի ղեկավարի։
«Փարվանյան Քոնսալթինգ» ընկերությունն իր գործունեության 13 տարիների ընթացքում հասցրել է ունենալ մեծ ձեռքբերումներ և վստահելի գործընկերներ ոչ միայն հայաստանյան, այլ միջազգային շուկաներում և եթե Դուք փնտրում եք աշխատանք, որը կտա Ձեզ մեծ հնարավորություններ և արտոնություններ ապա կարող եք դիմել հենց Փարվանյան Քոնսալթինգ։

RESPONSIBILITIES : 

- Գլխավոր տնօրենի հանձնարարությունների կատարում;
- Պատվիրատուների հաշվապահական և հարկային հաշվառման կազմակերպում և վերահսկում;
- Սկզբնական հաշվապահական փաստաթղթերի կազմման, ստուգման, գրանցման և փաստաթղթավորման օրինականության և ճշտության ապահովում;
- Հաշվապահական ծրագրերում բոլոր ձևակերպումների ժամանակին և ճիշտ գրանցման վերահսկում;
- Հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և ոչ նյութական ակտիվների հաշվառման կազմակերպում և վերահսկում;
- Դրամարկղային, բանկային, վաճառքների, ներմուծման և արտահանման հաշվապահական գործընթացների վերահսկում;
- Հարկերի, սոցիալական վճարների և այլ պարտադիր վճարների ճիշտ հաշվարկի և հաշվետվությունների ժամանակին ներկայացման ապահովում;
- Ֆինանսական և հարկային հաշվետվությունների կազմում, ամփոփում և ներկայացում համապատասխան մարմիններին;
- Պատվիրատուների հետ մշտական հաղորդակցության և խորհրդատվության ապահովում;
- Հարկային և այլ ստուգումների ընթացքում Պատվիրատուների շահերի ներկայացում և մասնակցություն;
- Թիմի աշխատանքի կազմակերպում, պարտականությունների բաշխում, վերահսկում և աշխատակիցների մասնագիտական գնահատում;
- Հաշվապահական և հարկային ավտոմատացված համակարգերի (այդ թվում՝ BITRIX24) կիրառման և մոնիթորինգի ապահովում;
- Իր իրավասության շրջանակներում այլ գործառույթների իրականացում և անհրաժեշտության դեպքում թիմի անդամների փոխարինում։

REQUIRED QUALIFICATIONS : 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում;
- 3+ տարիների մասնագիտական աշխատանքային փորձ;
- ՀՀ հարկային օրենսդրության իդեալական իմացություն;
- ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն;
- Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացություն:

APPLICATION PROCEDURES : 

Համապատասխան թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել milena.hovakimyan@pconsult.am էլ. հասցեին՝ վերնագրում նշելով "Հաշվապահական խմբի ղեկավար":

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

OPEN TO/ ELIGIBILITY CRITERIA : 

5+ տարիների հաշվապահական աշխատանքային փորձ ունեցող անձինք

ADDITIONAL NOTES : 

Հետաքրքրված անձինք, որոնք ունեն համապատասխան փորձ և որակավորում, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը մինչ վերջնաժամկետի ավարտը նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը ("Հաշվապահական Թիմի Ղեկավար"):

ABOUT COMPANY : 

We provide consulting services to over 300 businesses.