Close Search

Jobs and Careers

Open search Close search
Պայմանագրային ապահովման ավագ մասնագետ
Company: EvocaBank
Location: Yerevan, Armenia
Deadline: 01 Oct 2026

Share this page:

JOB DESCRIPTION: 

Աշխատատեղի նկարագրություն` 


Evoca-ն  փնտրում է պայմանագրային ապահովման ավագ մասանգետ, ով պատասխանատու կլինի վարկային հայտերի շրջանակում Բանկի օգտին գրավադրվող գույքերի մասով առկա իրավունքները հավաստող փաստաթղթերի իրավաչափության և օրինականության ստուգման  համար: Կիրականացնի Բանկի աշխատակիցների անհրաժեշտ իրավական սպասարկում և խորհրդատվություն, բանկի հաճախրոդների ըստ անհրաժեշտության իրավական խորհրդատվության իրականացում` ապահովելով գործընթացների համապատասխանությունը գործող օրենսդրությանը և ներքին կարգավորումներին։


Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`


Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

RESPONSIBILITIES: 

Աշխատանքային պարտականություններ`

  • վարկային հայտերի շրջանակում Բանկի օգտին գրավադրվող գույքերի մասով առկա իրավունքները հավաստող փաստաթղթերի իրավաչափության և օրինականության ստուգում, առկա թերությունների և իրավական ռիսկերի  մասին եզրակցության տրամադրում,
  • գործող վարկային և գրավի պայմանագրերի փոփոխություն և համապատասխանեցում Բանկի ներքին իրավական ակտերին, ՀՀ ԿԲ պահանջներին և ՀՀ օրենսդրությանը,
  • Բանկի ներքին իրավական ակտերի դիտարկում, վերլուծություն և համապատասխանեցում ՀՀ օրենսդրությանը,
  • հաճախորդների դիմումներին՝ պայմանագրերի դրույթների պարզաբանման կամ փոփոխության վերաբերյալ պատասխանների տրամադրում,
  • Բանկի աշխատակիցներին անհրաժեշտ իրավական սպասարկում և խորհրդատվություն, Բանկի հաճախորդների ըստ անհրաժեշտության իրավական խորհրդատվություն:

REQUIRED QUALIFICATIONS: 

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ՝ առնվազն 2 տարի (ցանկալի է՝ պայմանագրային կամ իրավաբանական ոլորտում),
  • ՀՀ ԿԲ կանոնակարգերի, ՀՀ քաղաքացիական օրենսդրության և բանկային գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերի լավ իմացություն,
  • վարկային, գրավի և այլ բանկային պայմանագրերի մշակման և իրավական փորձաքննության փորձ,
  • անգլերենի և ռուսերենի լավ իմացություն (գրավոր և բանավոր),
  • իրավական փաստաթղթերի մշակման և վերլուծական մտածողության բարձր կարողություններ,
  • մանրուքներին ուշադրություն և պատասխանատվության բարձր զգացում։

APPLICATION PROCEDURES: 

Ինչպե՞ս դիմել`


Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Պայմանագրային ապահովման ավագ մասանգետ»։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 


Evocabank CJSC is a commercial bank in Armenia. The Company is focused on developing mobile services. For more information about the Company, please visit: www.evocabank.am.