TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
Գրանդ Քենդի ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում մարդկանց՝ փականագործ–կարգավորողի թափուր հաստիքները զբաղեցնելու նպատակով։
RESPONSIBILITIES: 
- Ըստ տրված նմուշի կամ գծագրի տվյալ պահեստամասի հավաքում;
- Կոնստրուկցիաների, սարքավորումների մոնտաժային աշխատանքների կատարում և կարգավորում;
- Սարքավորումների հանգուցային ապամոնտաժում, նորոգում, մոնտաժում և կարգաբերում;
- Տակելաժային աշխատանքների կատարում;
- Հաստոցների յուղման, սարքինության համակարգին հետևում;
- Հաստոցների ընթացիկ, միջին և կապիտալ վերանորոգում;
- Սարքավորումների շահագործման, տեխ. անվտանգության, հակահրդեհային անվտանգության, արտադրական սանիտարիայի և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանում;
- Վերադասի կողմից տրված աշխատանքային գործառույթների հետ կապված այլ ծառայողական հանձնարարությունների կատարում:
REQUIRED QUALIFICATIONS: 
․
Անհրաժեշտ հմտություններ (ոչ պարտադիր)
- Մասնագիտական կրթություն;
- Մեխանիկական սարքավորումների կառուցվածքի իմացություն;
- Գործիքներից ճիշտ օգտվելու հմտություն;
- Չափումներ կատարելու ճշտություն;
- Վերանորոգման և հավաքման փորձ;
- Ֆիզիկական դիմացկունություն;
- Թիմում աշխատելու ունեկաություն։
APPLICATION PROCEDURES: 
Կարող եք դիմել Գրանդ Քենդի Ընկերություն՝ զանգահարելով 010-44-63-34, 010-44-63-83 հեռախոսահամարներով, կամ ուղարկել ինքնակենսագրական
staff@grandcandy.am էլ․ հասցեին:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT COMPANY: 
«Գրանդ Քենդի» ընկերությունը Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է: Այն 2000 թվականին հիմնադրել է Հրանտ Վարդանյանը: