Close Search

Jobs and Careers

Open search Close search
Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում հայտերի ներկայացման հրավեր
Company:
GIZ
Location: Yerevan, Armenia
Deadline: 25 Մարտի 2025 թ, ժ. 17:00

COMPETITION TYPE: 

Հայտերի ներկայացման հրավեր

DETAIL DESCRIPTION: 


Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (ՏՀԶՆ) կողմից ֆինանսավորվող և Եվրոպական միության (ԵՄ) ու Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) կողմից համաֆինանսավորվող Տեղական զարգացման հիմնադրամի (ՏԶՀ) շրջանակներում Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) հայտարարում է հայտերի ներկայացման հրավեր Հայաստանի Հանրապետության (ՀՀ) համայնքների, մասնավոր հատվածի կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և այլ հետաքրքրված կազմակերպությունների համար՝ համաձայն սույն փաստաթղթում նկարագրված դրույթների։

ՏԶՀ-ն ներառում է ֆինանսավորման չորս հիմնական ուղղություն.
- Վերականգնվող էներգիա և էներգաարդյունավետություն (ՎԷ/ԷԱ)
- Համայնքային ծառայություններ
- Տեղական տնտեսական զարգացում
- Կանանց հզորացում և ներառականություն

Տեղական զարգացման հիմնադրամի ընդհանուր նպատակը մարզային համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման խթանումն է։ Դրանից բխող կոնկրետ նպատակներն են.
- տեղական տարբեր դերակատարների (ինչպիսիք են համայնքապետարանները, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները) միջև միջոլորտային համագործակցության և երկխոսության խթանումը,
- սեփականության զգացման և մասնակցայնության խթանումը, ինչպես նաև համայնքի ներառական զարգացման գործում համագործակցելու և փոխզիջումների գնալու կարողությունը,
- GIZ-ի կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի միջև համագործակցությունը և փորձի մեկտեղումը։

Ներկայացվող բոլոր ծրագրերը պետք է ուղղված լինեն մարզային համայնքների զարգացմանը: Պետք է հստակորեն ներկայացվի ծրագրի ներդրումը կայուն, ներառական տեղական զարգացմանը և համապատասխանությունը ՏԶՀ-ի ոլորտներին:

APPLICATION PROCEDURES: 


Հայտերը պետք է կազմվեն հայերենով և ուղարկվեն ***********@***.** հասցեին։ Գործընթացին առնչվող բոլոր հարցերը կարող են ուղարկվել նույն հասցեին։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 25 մարտի, 2025 թ., ժ. 17:00:

Հայտերի ներկայացման հրավերի ամբողջական տեքստը և կից հավելվածները հասանելի են ստորև հղումներով։ Հրավերը տեղադրվում է հայերենով և անգլերենով։ Անհամապատասխանությունների դեպքում հիմք է ընդունվում անգլերեն տարբերակը։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 


The Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) is an international cooperation enterprise for sustainable development with worldwide operations. It provides viable, forward-looking solutions for political, ecological and social development in a globalized world. GIZ promotes complex reforms and change processes, often working under difficult conditions.