ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 
Բաց մրցույթ
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 
- Իրականացնել վերահսկողական և խորհրդատվական այցեր ծրագրի թիրախային բնակավայրեր՝ դասընթացների որակի ապահովման, դասընթացավարների աջակցության և մեթոդական խորհրդատվության նպատակով (յուրաքանչյուր մարզում՝ 5 հանդիպում՝ 3 ժամ տևողությամբ)։
- Յուրաքանչյուր մարզում տրամադրել առնվազն մեկ մենթորական հանդիպում յուրաքանչյուր շահառուի բիզնես գաղափարի կամ բիզնես պլանի վերաբերյալ։
- Իրականացնել վերապատրաստված դասընթացավարների շարունակական մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն։
- Մասնակցել բիզնես պլանների գնահատման և շահառուների ընտրության գործընթացին։
ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԸ
Խորհրդատուի կողմից նախատեսվում են այցելություններ հետևյալ քաղաքներ.
• Կոտայքի մարզ – ք. Հրազդան
• Տավուշի մարզ – ք. Իջևան
• Լոռու մարզ – ք. Վանաձոր
• Շիրակի մարզ – ք. Գյումրի
• Արագածոտնի մարզ – ք. Ապարան
ՊԱՀԱՆՋՆԵՐ՝ 
• Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում։
• Առնվազն 3 տարվա փորձ որպես բիզնես խորհրդատու կամ դասընթացավար։
• Թիմերի վերապատրաստման և սուպերվիզիոն աջակցության իրականացման փորձ։
• Հաղորդակցման, համակարգման և ճկուն աշխատանքի արդյունավետ հմտություններ։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անհատները կամ կազմակերպությունները կարող են մինչև ս․թ․ 2026 թվականի օգոստոսի 26-ը, ժամը 17:00 ներկայացնել ֆինանսական առաջարկ՝ ներառյալ՝
• ֆինանսական առաջարկ,
• ինքնակենսագրական (CV), որտեղ մանրամասն կլինի համապատասխան փորձի և իրականացված աշխատանքների նկարագրություն։
Փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝
anahit.terzikyan@gmail.comՖինանսական առաջարկը ներկայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ բոլոր մարզային այցելությունների հետ կապված ճանապարհածախսը, տրանսպորտային և այլ ուղեկցող ծախսերը պետք է ներառվեն առաջարկվող ընդհանուր արժեքի մեջ։
Վերոնշյալ պահանջներից որևէ մեկի բացակայության դեպքում հայտը չի կարող դիտարկվել։ Հետադարձ կապ կհաստատվի միայն առաջին փուլը հաղթահարած թեկնածուների հետ։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 
ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը իրականացնում է ծրագիր, որն ուղղված է պատերազմից տուժած, երիտասարդ և միջին տարիքի (20-60 տարեկան) գործազուրկ անձանց նորարարական գաղափարների իրականացմանը և կայուն եկամտաբեր գործունեության ստեղծմանը։
Ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում։ Յուրաքանչյուր մարզում դասընթացներին նախատեսվում է 20-25 անձի մասնակցություն։
Կլոր սեղան հիմնադրամը հրավիրում է փորձառու բիզնես խորհրդատուի, ով վերոնշյալ 5 մարզերում վերապատրաստված դասընթացավարներին կաջակցի դասընթացների իրականացման ընթացքում՝ որպես մենթոր-խորհրդատու, ինչպես նաև կներգրավվի շահառուների բիզնես գաղափարների և բիզնես պլանների մենթորության, գնահատման և ընտրության գործընթացներում։