Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Hostkey
Network Support Engineer (NOC)
Hostkey AM
18 Օգոստոս 2026
ԲԻԶՆԵՍ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
WCC Armenia Round Table Foundation
18 Օգոստոս 2026
Կրտսեր հաշվապահ
Children of Armenia Charitable Fund
18 Օգոստոս 2026
ՍՄԱՐԹ ավանի հյուրերի սպասարկման և գործառնությունների մասնագետ/ SMART Campus Guest Services & Operations Specialist
Children of Armenia Charitable Fund
17 Օգոստոս 2026
Dentist (Oral hygiene specialist)/ Ստոմատոլոգ (բերանի խոռոչի հիգիենայի մասնագետ)
Children of Armenia Charitable Fund
17 Օգոստոս 2026
Հաշվետար-Օպերատոր
The Republic (Asador, MAO, Wine Republic, Thaiwine Republic, Kebab.lab)
17 Օգոստոս 2026
Senior Supply Assistant
UNHCR Armenia Office
14 Օգոստոս 2026
Retail Products Development Specialist
EvocaBank
13 Օգոստոս 2026
Համակարգչային օպերատոր
Grand Candy
11 Օգոստոս 2026
Institutional Clients Specialist
EvocaBank
10 Օգոստոս 2026
Peace Corps Medical Officer (PCMO)
US Peace Corps Armenia
07 Օգոստոս 2026
Տեխնիկաների Վաճառքի Մենեջեր
Specmash LLC
06 Օգոստոս 2026
EDFF
Ֆինանսահաշվային Բաժնի Հաշվապահ-առաջատար Մասնագետ
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿ Պետական կառավարչական հիմնարկ
06 Օգոստոս 2026
EDFF
Մոնիթորինգի Բաժնի Մոնիտորինգի Գլխավոր Մասնագետ
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿ Պետական կառավարչական հիմնարկ
06 Օգոստոս 2026
EDFF
Վերաֆինանսավորման և Պետական Ծրագրերի Կառավարման Բաժնի Տնտեսագետ-գլխավոր Մասնագետ
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿ Պետական կառավարչական հիմնարկ
06 Օգոստոս 2026
ԲԻԶՆԵՍ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ WCC Armenia Round Table Foundation
Վայր՝ Էջմիածին, Հայաստան
Տևողություն՝ 2026թ․ սեպտեմբերից 2026թ․ դեկտեմբեր
Մեկնարկը՝ 2026թ․ սեպտեմբեր
Դիմումների վերջնաժամկետ՝ 26 օգոստոսի 2026

Կիսվել՝

ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 

Բաց մրցույթ

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 

- Իրականացնել վերահսկողական և խորհրդատվական այցեր ծրագրի թիրախային բնակավայրեր՝ դասընթացների որակի ապահովման, դասընթացավարների աջակցության և մեթոդական խորհրդատվության նպատակով (յուրաքանչյուր մարզում՝ 5 հանդիպում՝ 3 ժամ տևողությամբ)։
- Յուրաքանչյուր մարզում տրամադրել առնվազն մեկ մենթորական հանդիպում յուրաքանչյուր շահառուի բիզնես գաղափարի կամ բիզնես պլանի վերաբերյալ։
- Իրականացնել վերապատրաստված դասընթացավարների շարունակական մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն։
- Մասնակցել բիզնես պլանների գնահատման և շահառուների ընտրության գործընթացին։

ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԸ

Խորհրդատուի կողմից նախատեսվում են այցելություններ հետևյալ քաղաքներ.
• Կոտայքի մարզ – ք. Հրազդան
• Տավուշի մարզ – ք. Իջևան
• Լոռու մարզ – ք. Վանաձոր
• Շիրակի մարզ – ք. Գյումրի
• Արագածոտնի մարզ – ք. Ապարան

ՊԱՀԱՆՋՆԵՐ՝ 

• Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում։
• Առնվազն 3 տարվա փորձ որպես բիզնես խորհրդատու կամ դասընթացավար։
• Թիմերի վերապատրաստման և սուպերվիզիոն աջակցության իրականացման փորձ։
• Հաղորդակցման, համակարգման և ճկուն աշխատանքի արդյունավետ հմտություններ։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անհատները կամ կազմակերպությունները կարող են մինչև ս․թ․ 2026 թվականի օգոստոսի 26-ը, ժամը 17:00 ներկայացնել ֆինանսական առաջարկ՝ ներառյալ՝
• ֆինանսական առաջարկ,
• ինքնակենսագրական (CV), որտեղ մանրամասն կլինի համապատասխան փորձի և իրականացված աշխատանքների նկարագրություն։
Փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝
anahit.terzikyan@gmail.com
Ֆինանսական առաջարկը ներկայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ բոլոր մարզային այցելությունների հետ կապված ճանապարհածախսը, տրանսպորտային և այլ ուղեկցող ծախսերը պետք է ներառվեն առաջարկվող ընդհանուր արժեքի մեջ։
Վերոնշյալ պահանջներից որևէ մեկի բացակայության դեպքում հայտը չի կարող դիտարկվել։ Հետադարձ կապ կհաստատվի միայն առաջին փուլը հաղթահարած թեկնածուների հետ։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 

ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը իրականացնում է ծրագիր, որն ուղղված է պատերազմից տուժած, երիտասարդ և միջին տարիքի (20-60 տարեկան) գործազուրկ անձանց նորարարական գաղափարների իրականացմանը և կայուն եկամտաբեր գործունեության ստեղծմանը։
Ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում։ Յուրաքանչյուր մարզում դասընթացներին նախատեսվում է 20-25 անձի մասնակցություն։
Կլոր սեղան հիմնադրամը հրավիրում է փորձառու բիզնես խորհրդատուի, ով վերոնշյալ 5 մարզերում վերապատրաստված դասընթացավարներին կաջակցի դասընթացների իրականացման ընթացքում՝ որպես մենթոր-խորհրդատու, ինչպես նաև կներգրավվի շահառուների բիզնես գաղափարների և բիզնես պլանների մենթորության, գնահատման և ընտրության գործընթացներում։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

The World Council of Churches Armenia Inter-Church Charitable Round Table Foundation is an ecumenical organization which in close collaboration with Churches and non-governmental organizations works to actively contribute to the poverty eradication, sustainable community development, active involvement of the Church in the social work, overall development of civil society in Armenia.