Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել մոդերն տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Brand Ambassador
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ C&F Co LLC
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 02 July 2026

Կիսվել

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Սի ընդ Էֆ Քո ՍՊԸ-ն Հայաստանում առաջատար դիստրիբյուտորական ընկերություն է, որը հիմնադրվել է 2004 թվականին և մինչ այժմ պահպանում է առաջատարի դիրքը։ Սի ընդ Էֆ Քո ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է աշխարհի առաջատար բրենդերի բացառիկ դիստրիբյուցիան ՝ Schwarzkopf, Henkel, Unilever, Johnson & Johnson և այլն։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Վաճառքի թիմի կառավարում․
Ամենօրյա հաղորդակցություն օտարերկրյա մատակարարների հետ (գրավոր և բանավոր);
- Գնումների և վաճառքների պլանավորում և արդյունավետության մոնիտորինգ;
- Մրցակցային միջավայրի, շուկայի միտումների և ապրանքանիշի աճի ուսումնասիրություն/վերլուծություն․
Ներկա և պոտենցիալ հաճախորդների հետ բանակցությունների վարում;
- Պլանավորում, բյուջետավորում և տարբեր մարքեթինգային միջոցառումների արդյունավետության մոնիտորինգ՝ վաճառքը խթանելու և ապրանքանիշը զարգացնելու համար;
- Հաշվետվությունների կազմում;
- Ապրանքանիշի տեսականու առանձնահատկությունների ուսումնասիրություն;
- Գնային քաղաքականության, վաճառքի պայմանների և զեղչային քաղաքականության մշակում;
- Ապրանքանիշի առաջընթացի ռազմավարության մշակում և պրոեկտավորում;
- Պատվերների կանխատեսում և փաթեթավորման ժամանակի պլանավորում;
- Մարքեթինգային ծրագրերի մշակում և իրականացում, վաճառքի խթանման միջոցառումների իրականացում;
- Գործընկերների հետ պայմանագրերի պայմանների մշակում;
- Ապրանքանիշի հետ կապված խնդիրների բացահայտում և լուծում;
- Առևտրային օբյեկտների համակարգված այցելություններ, մրցակցության ուսումնասիրություն և համապատասխան վերլուծությունների վերահսկում։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն (մարքեթինգ, բիզնես կառավարում կամ հարակից ոլորտ);
- Վաճառքի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձը ողջունելի է;
- Միջազգային ապրանքանիշերի հետ աշխատելու փորձը ցանկալի է;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Microsoft Office-ի իմացություն՝ բարձր մակարդակով։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Դիմելու համար, խնդրում ենք ինքնակենսագրականները ուղարկել hr@cfcom.am էլ հասցեին:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.