Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Բացել որոնումը Փակել որոնումը
Ֆինանսական խորհրդատու
Կազմակերպություն՝
EvocaBank
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների Վերջնաժամկետը՝ 18 Դեկ 2026

Կիսվել՝

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 


- Աշխատատեղի նկարագրություն`,

- Evoca-ն փնտրում է Ֆինանսական խորհրդատու, ով պատասխանատու կլինի հաճախորդների ֆինանսական խորհրդատվության, վարկային գործընթացների կազմակերպման և վարկային պորտֆելի արդյունավետ կառավարման համար,

- Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`,

- Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝,

- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն - միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 


- Աշխատանքային պարտականություններ,

- հաճախորդների կարիքների բացահայտում և բավարարում,
- պոտենցիալ հաճախորդների ներգրավում,
- հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
- վարկային հայտերի ընդունում, hավաքագրում, պահանջվող փաստաթղթերի ուսումնասիրություն, վարկունակության գնահատում և Բանկի ներքին իրավական ակտերի համաձայն վարկերի տրամադրում,
- վարկային պորտֆելի սպասարկում,
- հավելավաճառքների (Up-selling) և խաչաձև վաճառքների (Cross-selling) իրականացում,
- մերժված վարկային հայտերի գույքագրում և գրանցում,
- խնդրահարույց վարկերի ուսումնասիրություն, վերլուծություն և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված համապատասխան գործողությունների իրականացում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 


- Ներկայացվող պահանջներ`,

- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
- MS Word և MS Excel ծրագրերի իմացություն (ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- վաճառքի հմտություններ,
- ՀՀ բանկային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- հաճախորդների հետ հաղորդակցման և բարձրակարգ սպասարկման կարողություն,
- բանակցություններ վարելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- արագ սովորելու ցանկություն և ունակություն,
- նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
- ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ՝ 


- Ինչպե՞ս դիմել`,

- Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Ֆինանսական խորհրդատու»:

Խնդրում ենք ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք CareerCenter-ի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 


Evocabank ՓԲԸ-ն առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.evocabank.am: