ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Փարվանյան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությունը աշխատանքի է հրավիրում հաշվապահական թիմի ղեկավարի։
«Փարվանյան Քոնսալթինգ» ընկերությունն իր գործունեության 13 տարիների ընթացքում հասցրել է ունենալ մեծ ձեռքբերումներ և վստահելի գործընկերներ ոչ միայն հայաստանյան, այլ միջազգային շուկաներում և եթե Դուք փնտրում եք աշխատանք, որը կտա Ձեզ մեծ հնարավորություններ և արտոնություններ ապա կարող եք դիմել հենց Փարվանյան Քոնսալթինգ։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
․Գլխավոր տնօրենի հանձնարարությունների կատարում,
․Պատվիրատուների հաշվապահական և հարկային հաշվառման կազմակերպում և վերահսկում,
․Սկզբնական հաշվապահական փաստաթղթերի կազմման, ստուգման, գրանցման և փաստաթղթավորման օրինականության և ճշտության ապահովում,
․Հաշվապահական ծրագրերում բոլոր ձևակերպումների ժամանակին և ճիշտ գրանցման վերահսկում,
․Հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և ոչ նյութական ակտիվների հաշվառման կազմակերպում և վերահսկում,
․Դրամարկղային, բանկային, վաճառքների, ներմուծման և արտահանման հաշվապահական գործընթացների վերահսկում,
․Հարկերի, սոցիալական վճարների և այլ պարտադիր վճարների ճիշտ հաշվարկի և հաշվետվությունների ժամանակին ներկայացման ապահովում,
․Ֆինանսական և հարկային հաշվետվությունների կազմում, ամփոփում և ներկայացում համապատասխան մարմիններին,
․Պատվիրատուների հետ մշտական հաղորդակցության և խորհրդատվության ապահովում,
․Հարկային և այլ ստուգումների ընթացքում Պատվիրատուների շահերի ներկայացում և մասնակցություն,
․Թիմի աշխատանքի կազմակերպում, պարտականությունների բաշխում, վերահսկում և աշխատակիցների մասնագիտական գնահատում,
․Հաշվապահական և հարկային ավտոմատացված համակարգերի (այդ թվում՝ BITRIX24) կիրառման և մոնիթորինգի ապահովում,
․Իր իրավասության շրջանակներում այլ գործառույթների իրականացում և անհրաժեշտության դեպքում թիմի անդամների փոխարինում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում;
- 5+ տարիների մասնագիտական աշխատանքային փորձ;
- ՀՀ հարկային օրենսդրության իդեալական իմացություն;
- ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն;
- Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
milena.hovakimyan@pconsult.am
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ
: 
5+ տարիների հաշվապահական աշխատանքային փորձ ունեցող անձիք
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
: 
Հետաքրքրված անձինք, որոնք ունեն համապատասխան փորձ և որակավորում, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը մինչ վերջնաժամկետի ավարտը նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը ("Հաշվապահական Թիմի Ղեկավար"):