Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Բացել որոնումը Փակել որոնումը
Իրավաբան
Կազմակերպություն՝
CFA
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների Վերջնաժամկետը՝ 30 Դեկ 2026

Կիսվել՝

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 


Միացիր մեր թիմին և դարձիր հայկական կինոյի զարգացման մաս:
Հայաստանի կինոյի հիմնադրամը հրավիրում է համալրելու իր թիմը եռանդուն, պատասխանատու և մոտիվացված մասնագետներով:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 


- Մշակել, ուսումնասիրել և իրավական փորձաքննության ենթարկել պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և այլ իրավական փաստաթղթեր։
- Նախապատրաստել կազմակերպության ներքին իրավական ակտերի նախագծեր (կարգեր, կանոնակարգեր, որոշումներ և այլն)։
- Հետևել ՀՀ օրենսդրական փոփոխություններին և ներկայացնել համապատասխան առաջարկություններ։
- Ապահովել պայմանագրերի և իրավական փաստաթղթերի պատշաճ պահպանությունն ու հաշվառումը։
- ֆինանսատնտեսական գործունեության իրավական հիմքերի ապահովում և այդ ոլորտում խորհրդատվության մատուցում:
- Հիմնադրամի արտաքին գործունեության ոլորտում իրավական հիմքերի ապահովում և այդ ոլորտում խորհրդատվության մատուցում:
- Հիմնադրամի գործունեության ընթացքում դատական վեճերի հետ կապված աշխատանքների կատարում:
- Հիմնադրամի շահերի պաշտպանություն դատարանում և պետ. մարմիններում:
- Դիմումների, բողոքների, միջնորդությունների, պայմանագրերի և դրանց նախագծերի կազմում:
- Ստորագրման ենթակա իրավական գնահատական պահանջող բոլոր փաստաթղթերի վերաբերյալ դիրքորոշման ներկայացում:
- Հայցադիմումների և հակընդեմ հայցերի կազմում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 


- Համապատասխան բարձրագույն կրթություն:
- Համապատասխան աշխատանքային փորձ:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

400,000 ՀՀ դրամ, ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը և պարտադիր վճարները։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ՝ 


Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) nonnabelova.cfa@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նշելով դիմելու հաստիքի անվանումը, կամ զանգահարել 094 00 07 02 հեռախոսահամարով:

Խնդրում ենք ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք CareerCenter-ի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն։