Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Բացել որոնումը Փակել որոնումը
Վաճառողուհի
Կազմակերպություն՝
Grand Candy
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների Վերջնաժամկետը՝ 14 Nov 2026

Կիսվել՝

ԴՐՈՒՅՔ՝ 

Ամբողջ դրույք, 15-օրյա աշխատանքային գրաֆիկ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 


Գրանդ Քենդի ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում անձանց՝ վաճառողուհու հաստիքը զբաղեցնելու նպատակով:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

- Ապրանքների նախապատրաստում վաճառքին. անվանումների, քանակությունների, գների, ժամկետների և այլ հատկանիշների առկայության ստուգում;
- Ապրանքների տեղավորում, դասավորում ըստ դրանց խմբերի, տեսքի, կարգի, գնանշվող պիտակների;
- Հաճախորդների սպասարկում. ապրանքների կշռում, փաթեթավորում;
- Ցուցափեղկերի ձևավորում և դրանց պատշաճ տեսքի հսկում;
- Վերադասի կողմից այլ ծառայողական հանձնարարությունների կատարում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Աշխատանքային փորձը ցանկալի է;
-Էլեկտրոնային ստորագրության առկայությունը պարտադիր է,
- Բարեկիրթ և աշխույժ անձնավորություն:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

120,000 ՀՀ դրամ

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ՝ 


Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը staff@grandcandy.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վաճառողուհի»), նաև այցելել կամ զանգահարել «Գրանդ Քենդի» ընկերություն՝ 010446334, 010446383 հեռախոսահամարներով:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 


«Գրանդ Քենդի» ընկերությունը Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է: Այն 2000 թվականին հիմնադրել է Հրանտ Վարդանյանը: