ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Կես դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Կազմակերպել միջոցառումներ, բացահայտել և կապ կհաստատել պոտենցիալ դոնորների հետ, ինչպես նաև մշակել մարքեթինգային արշավներ, որոնք կբարձրացնեն հանրության իրազեկվածությունը մեր ջանքերի վերաբերյալ։ Սա հիմնականում հարաբերությունների կառավարման պաշտոն է, քանի որ մենք հույս ունենք խրախուսել դոնորներին աջակցել մեզ մեր նախագիծ(ներ)ի իրականացման գործում։ Ֆոնդահայթայթողը պետք է օգնի դրամաշնորհների առաջարկների հետ կապված՝ խնդրելով հիմնադրամներին կամ կորպորացիաներին աջակցել մեր կազմակերպությանը։
ОБЯЗАННОСТИ
: 
- Կազմակերպել դրամահավաք միջոցառումներ;
- Օգնել մարքեթինգային արշավների մշակմանը;
- Կապ հաստատել պոտենցիալ դոնորների հետ;
- Պահպանել նախկին դոնորների հետ հարաբերությունները;
- Թարմացնել դոնորների տվյալների բազան;
- Օգնել դրամաշնորհների առաջարկների հետ;
- Բարձրացնել հանրային իրազեկվածությունը։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Մարքեթինգի, հաղորդակցության կամ հարակից ոլորտի բակալավրի աստիճան;
- Նախընտրելի է դրամահավաքի մասնագիտական փորձ;
- Միջոցառումների կազմակերպման փորձը կդիտարկվի որպես առավելություն;
- Հարաբերությունների կառավարման հմտություններ;
- Կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ;
- Հայերեն և անգլերեն գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, այլ օտար լեզվի իմացությունը կդիտարկվի առավելություն;
- MS Office-ի և համակարգչային այլ ծրագրերի իմացություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV) և ուղեկցող նամակը հայերեն կամ անգլերեն լեզուներով ուղարկել կազմակերպության էլեկտրոնային հասցեին՝
[email protected]
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ
: 
Կազմակերպության հասցեն․
Երևան 0009, Իսահակյան փող․ 28/3
О КОМПАНИИ
: 
«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը (Սախարովի կենտրոն) անկախ, ոչ քաղաքական և շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է։ Այն ստեղծվել է 1990 թվականին։
Սախարովի կենտրոնի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն ու ժողովրդավարական համակարգի զարգացման խթանումն է:
Սախարովի կենտրոնն իր մարզային մասնաճյուղերի հետ համատեղ իր գործունեությունն իրականացնում է Երևանում, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում և Լոռու մարզի մի շարք բնակավայրերում։
Կազմակերպության գործունեության նպատակները․
1. նպաստել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովմանը,
2. նպաստել քաղաքացիական հասարակության կառույցների կարողությունների հզորացմանը,
3. նպաստել որոշումների ընդունման և հանրային կառավարման վերահսկողության գործընթացներին հասարակության մասնակցության ապահովմանը,
4. նպաստել բնակչության իրավագիտակցության, իրավական մշակույթի և ընկալման մակարդակի բարձրացմանը,
5. ցուցաբերել անվճար իրավաբանական ծառայություններ,
6. աջակցել հանրապետությունում արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը և ընտրական ինստիտուտի կայացմանը, այդ նպատակով իրականացնել ընտրությունների և հանրաքվեների նկատմամբ հասարակական վերահսկողության, այդ թվում` դիտորդական առաքելություն,
7. իրականացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության և նրանց կողմից իրականացվող ծրագրերի, ինչպես նաև հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային, բնապահպանական ոլորտներում ուսումնասիրություններ, մշտադիտարկում և գնահատում,
8. մասնակցել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ օրենքների և այլ իրավական ակտերի ստեղծման աշխատանքներին և հանրային քննարկումներին,
9. իր նպատակների իրականացման համար կազմակերպությունը կարող է իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:
Գործունեության հիմնական ուղղությունները․
1. Մարդու իրավունքների պաշտպանություն
2. Կրթական աշխատանք` միտված քաղաքացիական հասարակության հզորացմանը
3. Մշտադիտարկում և շահերի պաշտպանություն
4. Հետազոտական-վերլուծական աշխատանք
5. Ռեսուրս-կենտրոնի ծառայություններ